Ձնաբքի պայմաններում կորած զինծառայողներից մեկը մահացել է․ մյուսի վիճակը գնահատվում է ծանր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնում զինառայողների վերաբերյալ, որոնց հետ կապը մարտի 21-ին կորել էր խիստ ձնաբքի պայմաններում N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և […]





































