06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել են երկու զինծառայող

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ Mediaport տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ ՊՆ աղբյուրների փոխանցմամբ՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։ Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ