18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրատապ

Փաշինյանը կրճատում է վստահելիների շրջանակը․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն կրճատել է վստահելիների շրջանակը, թերթի տեղեկություններով, վերջին շրջանում նա իր թիմից 2 հոգու է անվերապահ վստահում՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին և նախարար Սուրեն Պապիկյանին։ Վստահելիների մեջ են նաև աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլից» Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի ու Հայկ Սարգսյանի միջոցով էլ խմբակցությունն է կառավարում։ Հենց այս […]

Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում․ Վերաքննիչ դատարանի դատավոր․ Իրավունք

Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ըն­դունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Թերթի հետ զրույցում պա­րոն Ազարյանը մեկնաբանեց. «Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նա­խագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, ան­հեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաեւ հանրապետության դատավոր­ների զգալի մասը: Մասնավոր զրույցնե­րի ժամանակ բոլորը միանշանակ պնդում […]

Հույժ գաղտնի որոշում․ Ժողովուրդ

Դեռևս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի և Արցա­խի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մի­ջև: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որևէ հաղորդագրություն այդ մա­սին չտարածել, որևէ ձևով հանրու­թյանը չտեղեկացնել այդ հանդիպ­ման մասին, սակայն Լևոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել […]

Այս պատերազմից կարելի էր խուսափել. Արմեն Սարգսյան

Այս պատերազմից կարելի էր խուսափել: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր էր խուսափել անցյալ տարվա Արցախյան պատերազմից: «Սա այն մաթեմատիկական կատեգորիաներից է, երբ խոսքը «եթե»-ի մասին է, իսկ «եթե»-ն մաթեմատիկայում ռեկուրսիվ ֆունկցիա է, այն շատ բարդ է` եթե լիներ սա, իսկ եթե նա… Բայց իրականությունն […]

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 78 զինծառայողի անուն

Պաշտպանության բանակը ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 78 զինծառայողի անուն։ Մարտի 30-ի դրությամբ ՊԲ ցուցակներում ընդգրկված է 2730 զոհվածի անուն: Բացի այդ, Արցախի ԱԻՊԾ տվյալով, զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1524 է: Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ. 1980թ. Ավանեսյան Արսեն Վալերիկի, ծնվ. […]

Սա աբսուրդ է, երբ քանդում են դեռ ոչինչ չկառուցած․ կրթության փորձագետ /Տեսանյութ/

Հանրությունը շոկի մեջ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից՝ բուհերի շենքերի վաճառքի և ակադեմիական քաղաք կառուցելու մասին։ Բուհական համակարգում արդյո՞ք կա նման փոփոխության անհրաժեշտություն. այն իրականացնելու դեպքում համակարգում ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանը աբսուրդ է որակում իշխանության մոտեցումը՝ առողջացնելու փոխարեն, կտրել գլուպը։  Մանրամասները՝ տեսանյութում։ 

«Հարության Ավետիս» կանթեղներով երթ

Ապրիլի 3-ին` ժամը 20:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: «Հարության Ավետիս» կանթեղներով երթն անց է կացվում արդեն 7-րդ տարին: Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն […]

Թուրքիայում 1-ին թռիչքն է կատարել «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը

Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։ Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջը»-ի փորձարկումները սկլսվել են 2019-ի դեկտեմբերից:  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 750, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 750 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191 491-ի1111։  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 3497 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Մարտի 30-ի դրությամբ մահվան այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի