12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 760, մահացել են 22-ը

Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 760 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 873-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 3627 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Ապրիլի 6-ի դրությամբ մահվան այս […]

Գաղտնալսման քրգործը կարճվել է

Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով: ՔԿ-ն որոշել է, որ մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործը հեռախոսով քննարկող, դատարանին ցուցում տվող բարձրաստիճան պաշտոնյաները իրենց լիազորությունների շրջանակից դուրս չեն եկել: Զավեշտն այն է, որ հարուցված երկրորդ քրեական գործը, որով […]

Փաշինյանը որոշել է փոխել ԱԱԾ տնօրենին՝ մտավախություն ունենալով, որ Աբազյանն սկսել է սեփական խաղը խաղալ

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ սեւ կատու է անցել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրանց հարաբերություններում լարվածություն է նկատվում, որն ավելի է սրվել Փաշինյանի օգնական Վարդապետյանին վերաբերող գործի պատճառով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մամուլին հասանելի էր դարձել աղմկահարույց մի տեսանյութ, որով ապացուցվում է, որ նշված գործով Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որոշումները, ավելին՝ […]

Արսեն Թորոսյանը «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի աշխատավարձերն ուշացնում է․ Ժողովուրդ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային մթնոլորտը գնալով լարվում է: 2021 թվականի հունվարի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կամայական որոշումներ են կայացվում մի շարք ոլորտներում։ Դրանց հերթով անդրադառնալու ենք: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, այսպես ասած, «ֆեյքերի ՊՈԱԿ» -ի աշխատակիցներից, որ […]

Պատերազմում պարտության պատճառների մասին գործի շրջանակներում Փաշինյանը հարցաքննվե՞լ է․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաեւ ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Չկարողացանք, սակայն, պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվել է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում […]

Փաշինյանը ընդդիմության ձայները փոշիացնելով՝ կայուն մեծամասնություն կազմելու հույս ունի․ Հրապարակ

Հայաստանում կուսակցաշինության բումը շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել։ Ապրիլի 10-ին նշանակված է «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որը կկայանա Մելիք Ադամյանի կառավարության նիստերի դահլիճում։ Իշխանական աղբյուրը վկայում է, որ կուսակցաշինությունը խրախուսվում է իշխանությունների կողմից։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել աջակցել նորաթուխ ուժերին, որ […]

Բոլոր պաշտոնյաները պատվաստ­վում են «Սպուտնիկ \/»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան»․ Իրավունք

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախա­գահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վար­դանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսա­կան «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի և համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք […]

Իշխանությանը ձեռնտու չէ Ապրիլյան պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը․ Փաստ

Ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության արժանացավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ «Փաստ» թերթը դեռևս անցած տարվա իր համարներից մեկում գրել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափելու են Ապրիլյան հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հրապարակելուց։ Օրերս մեր տեղեկությունը փաստացի վերահաստատեց այդ հանձնաժողովի նախագահ […]

Լուսադեմին խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում

Այսօր` ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի