13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը ընդդիմության ձայները փոշիացնելով՝ կայուն մեծամասնություն կազմելու հույս ունի․ Հրապարակ

Հայաստանում կուսակցաշինության բումը շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել։ Ապրիլի 10-ին նշանակված է «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որը կկայանա Մելիք Ադամյանի կառավարության նիստերի դահլիճում։

Իշխանական աղբյուրը վկայում է, որ կուսակցաշինությունը խրախուսվում է իշխանությունների կողմից։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել աջակցել նորաթուխ ուժերին, որ հնարավորինս շատ կուսակցություն մասնակցի ընտրություններին և որքան հնարավոր է՝ շատ փոշիանան ընդդիմության ձայները։

Ըստ օրենքի՝ ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, և առյուծի բաժինը հասնում է իշխանությանը։ Այսինքն՝ արդյունքում շահելու է Փաշինյանը։

2018-ին այդ «փոշին» կազմել է 17 տոկոս, որից 10-ը ստացել է «Իմ քայլը», և նրա 73 տոկոսից 10-ը հակառակորդների ընտրաձայներն էին։ Իշխանությունը հաշվարկել է, որ վարչական ռեսուրսով կձգի 40 տոկոսի, կգումարվի 10-15 տոկոս «փոշին», ԸՕ-ն նաև 3 տոկոս բոնուս է նախատեսում ամենաշատ քվե ստացողին, որ նա ձևավորի կայուն մեծամասնություն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ