13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանի ուսապարկ բռնողը նշանակվել է Գուգարքի մաքսատան պետի տեղակալ

2020թ. օգոստոսին աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը բռնող Ղազար Ղազարյանը, ում դերակատարությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող թիմում մինչեւ վերջ այդպես էլ ոչ ոք չհասկացավ: Ըստ էության, նրան միշտ Փաշինյանի կողքին տեսնում էինք՝ ուսին վերջինիս ուսապարկը գցած քայլելիս:

Թե ինչ եղավ, որ վերջինս ազատվեց այդ մեծ «պատվից», այդպես էլ հայտնի չդարձավ, թեպետ տարատեսակ խոսակցություններ էին շրջում, սակայն այդ օրերին խոսում էին, որ Ղազար Ղազարյանն անգործ չի մնա:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ Ղազար Ղազարյանն օրերս նշանակվել է Գուգարքի մաքսատան պետի տեղակալ:

Ի դեպ, Գուգարքի մաքսատան պետը, ով նույնպես օրեր առաջ է նշանակվել այդ պաշտոնին, ԴԱՀԿ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն է, ում մասին ասում էին, որ համակարգից հեռացել է նեղացած, քանի որ հույս ուներ Սերգեյ Մեղրյանի փոխարեն նշանակվել ԴԱՀԿ պետի պաշտոնում: Ազատման դիմում նա գրել էր 2020թ. մարտի 9-ին:

Սրանք, սակայն, Նիկոլ Փաշինյանի տարօրինակ որոշումների եզակի օրինակները չէին:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրա անվտանգության աշխատակիցներից եւս մեկը՝ Արմեն անունով, մոտ օրերս կնշանակվի ատոմակայանի տնօրենի տեղակալ

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ