10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հասարակությունը պարտավոր է հանդուրժել լպիրշ կենսակերպն ու հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում․ 168 Ժամ

Մեր իրականության խնդիրների պատճառները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքականությունն այն ինտեգրալ ասպարեզն է, որում այդ պրոբլեմներն արտահայտվում են իրենց ողջ թշվառությամբ։ Բայց խորքում դրանք, քաղաքական լինելուց առաջ, նախ արժեբանական են ու աշխարհայացքային։ Տասնամյակներ շարունակ մենք՝ որպես հասարակություն, չենք ձեւավորել այնպիսի արժեքային համակարգ, վարքագծային այնպիսի գրված, բայց առաջին հերթին՝ չգրված կանոններ, […]

Սփյուռքից փող են ուզում․ Իրավունք

Սփյուռքյան մի շարք կառույցներ պետական մակարդակով գրություններ են ստացել Հայաստանից` խնդրանքով, որ աջակցություն ցուցաբերեն Արցախի փախստականների սոցիալական խնդիրները լուծելու համար: Սփյուռքում շատերն այս ամենը ցինիզմ են որակում` հաշվի առնելով, որ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին իրենց ուղարկած գումարները բոլորովին էլ չծառայեցին բուն նպատակին։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։   

Պարզվեց, որ պետության ամենավստահելի աղբյուրները կարող են անամոթաբար ստել և կեղծ՝ ֆեյք իրականություն ստեղծել․ Հրապարակ

Սկզբում սոցցանցերն էին, և «ֆեյք» բառը դարձավ մեր լեքսիկոնի ու կյանքի անբաժանելի մասը։ Այնպես որ անգամ իրական մարդկանց սկսեցինք կասկածել «ֆեյք» լինելու մեջ, և ողջ օրը Ֆեյսբուքում անցկացնող հանրությունը սկսեց, մի կողմից, «ֆեյքերի» դեմ անհավասար պայքար մղել, մյուս կողմից՝ «ֆեյք» իրականություն ձևավորել և «ֆեյքերով» պայքարել հակառակորդների դեմ։ Հետո հայտնվեց «ֆեյք-նյուզը», և հորինված ինֆորմացիան հեղեղեց մեր […]

Եւս մի ապտակ Կրեմլից․ Հրապարակ

Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին: Պետերբուրգյան գործուղումն ուժի մեջ է, և, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատվիրակությունն այսօր կմեկնի, իսկ Մոսկվայի ընդունելությունը ռուսական կողմը չեղյալ է հայտարարել։ Հիշեցնենք, […]

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ եղած Կարապետյանին նշանակեցին ԳՇ պետի տեղակալ

Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. ապրիլի 7-ին հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական […]

«Այ թրքամետ ղեկավարներ, ցանկանում եմ ձեր բալեքին էլ էս ճակատագրից». զոհված զինվորի մայրը ափերից դուրս է եկել

«Այ թրքամետ ղեկավարներ, ցանկանում եմ ձեր բալեքին էլ էս ճակատագրից». զոհված զինվորի մայրը ափերից դուրս է եկել «Էս 6 ամիսա որդեկորույս ծնողի ցասումը չի մարում, 6 ամիսա դուք ժեխաթրքասեր իշխանություն մեզ սովորեցրիք անեծք տալ, բայց այսօր ալիև տականքի նկարը մեր երեխեքի սաղավարտների մոտ ինձ ափերից հանեց, Աստված ինձ թող ների բայց պետքա ասեմ, այ սորոսի […]

Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը: «Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն։ Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։ Այս պայմաններում գյուղտեխնիկա օգտագործելն անիմաստ է, […]

Ալեն Սիմոնյանը ստում է

Ալեն Սիմոնյանը ստում է. Փաշինյանի, Ավինյանի խոսնակները պաշտոնապես հաստատել են գերիների վերադարձի լուրը, իսկ Անդրանիկ Քոչայանն ասել է՝ «պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է» ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ «Ազատության» հետ զրոյցում լկտիաբար ստել է՝ հայտարարելով. «Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր […]

«Բենզինի շշերը բերեք». ՊՆ շենքի մոտ իրավիճակը գերլարված է

Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը չի թուլանում: Նշենք, որ անհայտ կորած զինծառայողների հարազատները երեկվանից այստեղ են, այսօր նրանց են միացել նաեւ ռազմագերիների հարազատները, որոնք երեկ հույս ունեին, որ իրենց որդիները կվերադառնան, սակայն պարզվեց, որ ոչ մի գերի չի վերադարձել Ադրբեջանից: Ինչ-որ պահի զինծառայողների ծնողները սկսեցին քաշքշել ՊՆ դարպասները, վրա հասած ոստիկանների եւ նրանց միջեւ […]

Գերիների վերադարձ երեկ պլանավորված չի եղել, կեղծ պրովոկացիա է

«Գերիների վերադարձ երեկ պլանավորված չի եղել, կեղծ պրովոկացիա է, ձեր իշխանությանը հարցրեք՝ ինչու են մոլորեցնում է ժողովորդին». Գեներալ Մուրադովը՝ լրագրողին Ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, որ երեկ գերիների վերադարձ չի եղել պլանավորած՝ խորհուրդ տալով դիմել Հայաստանի իշխանություններին, որոնք մոլորեցրել են ժողովրդին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի