08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Պատերազմի 4-րդ օրը՝ թվերով

Պատերազմի 4-րդ օրը՝ թվերով. 1. Ըստ բաց աղբյուրների մշտադիտարկման՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքից 150 քառ. կմ։ ՀՀ դե-ֆակտո կառավարությունը հաստատել է 10 քառ. կմ-ը։ 2. Հայաստանի Հանրապետության առնվազն 26 բնակավայր գնդակոծվել է։ 3. Մոտ 20 գերի հայկական կողմից (ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի)։ 4. Պաշտոնապես հայկական կողմն ունի 135 զոհ։ 5. Առնվազն 2570 մարդ տարհանվել […]

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ, մասնավորապես՝ Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար. Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ իրացման ու ճանաչման […]

400 զոհ ունենք, 800 վիրավոր, 49 անհետ կորած եւ 50 գերի. պահեստազորի սպա /Տեսանյութ/

Այսօր Սիսիանը, Գորիսը, Կապանը հայաթափվում է: 10 բնակավայր անցել է ադրբեջանական վերահսկողության տակ: Այս մասին այսօր նշել է պահեստոզորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: «2 տարի է ասում եմ՝ այս տականք դավաճանները զենք-զինամթերք չեն գնում, այսօր տականք սրբապիղծը ինքը խոստովանեց, որ զինաթափված ենք թշնամու առաջ: Այսօր 18 տարեկան գեներալները իրենց արյամբ սրբագործում են այն հողերը,  որ այս […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են […]

135 զոհ ունենք, այս թիվը վերջնական չէ Ունենք բազմաթիվ վիրավորներ. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. hարգեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, այսօրվա դրությամբ, զոհերի թիվը 135 է։ «Ցավոք, այս թիվը դեռ վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ», – ասաց նա։ ՄԻՊ-ի խոսքով՝ կա մեկ քաղաքացիական զոհ, 6 վիրավորում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված […]

ԱԻՆ աշխատակիցը փոխանակվել է ադրբեջանցի գերիով, բանակցությունները վարել են Սյունիքի մարզպետն ու Քաջարանի համայնքապետը․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ըստ կայքի աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ […]

ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ կերպով։ Նա ասել է, որ առաջ գնալու […]

Ջերմուկում կամավորներին թույլ չեն տվել մոտենալ. Հրապարակ

«Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի թերթի աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները եւ հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ եւ տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։ Արդեն տեղեկացրել ենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի