29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

ՊՆ-ն հայտնում է այսօր բանակում երկրորդ զոհի մասին

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:    

Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավար․ News.am

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի […]

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին. իրավիճակը լիարժեք վերահսկվում է. Արցախի ԱԽ

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը։ «Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ […]

Ահազանգ. Ադրբեջանցիները ինտերնետով ակտիվ շփումների մեջ են մտել հայ դեռահասների հետ. Yerevan.Today

Մինչ մեր ԱԱԾ-ն զբաղված է ֆեյսբուքում Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին բռնելով ու քրգործեր կարելով, իսկ կրթության նախարարը ադրբեջաներենը հանրակրթական դպրոցներ ներմուծելու ջանքերով է կլանված, թշնամի պետության երիտասարդները սոցցանցով գրոհ են սկսել մեր դեռահասների դեմ, այդ թվում՝ դպրոցահասակ աղջիկներ ու պատանիներ որսալով : Yerevan.Today-ին է դիմել ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից հոգեբանական տեռորի «զոհ դարձած» դպրոցահասակ մի երեխայի […]

Հակառակորդը 15 անգամ ականանետ է կիրառել Արցախի արևելյան ուղղությամբ. ՊԲ

Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ «Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից […]

Ոստիկանությունը հաստատել է՝ Կարեն Անդրեասյանին ЧМО անվանելը վիրավորանք չէ. yerevan.today

ՀՀ քաղաքացի Էդգար Հովհաննիսյանը 2022թ․ հունվարի 24-ին հարցում է հասցեագրում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և հարցման մեջ գրում է հետևյալ նախադասությունը․ «ՀՀ արդարադատության նախարար, (հայաթ չիջած ЧМО)՝ Կարեն անդրեասյան»։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմում է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ արդարադատության նախարարի հասցեին վիրավորանք հասցնելու վերաբերյալ Ոստիկանությունը Էդգար Հովհաննիսյանին հրավիրում է բաժին, նա […]

Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը Խերսոնում գործում են ամենօրյա ռեժիմով:

Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՌԴ ՊՆ

Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Կոնաշենկովը: «ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ռուսաստանցի զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար», – […]

Թշնամին Խրամորթի մատույցներում բարձրախոսներով բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել. Ծովինար Բարխուդարյան

Ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ. Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել, ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը։ «Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, […]

Ռուսաստանը հայտնել է թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ ոչնչացնելու մասին

Ռուսական կողմի հարվածներից ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոտեղորոշման և հակաօդային պաշտպանության համակարգեր, թուրքական արտադրության 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:   Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հաղորդում են ռուսական կողմի կորուստների մասին: Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սևծովյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի