08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ջերմուկում կամավորներին թույլ չեն տվել մոտենալ. Հրապարակ

«Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի թերթի աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները եւ հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ եւ տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։

Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորական ջոկատներ են կազմել նաեւ Գորիսի եւ Քաջարանի համայնքապետերը: Եվ եթե որոշ հատվածներում ջոկատները կազմվել ու մեկնել են սահման, ապա մի շարք տարածքներում էլ, օրինակ, Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ