05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Թափառող շները հարձակվել են դպրոցականների վրա. 7-ամյա տղան մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու […]

Ալիեւը խոսել է Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարների մասին

«Ուզում էին գալ այստեղ, մեզ սպառնում էին, որ տանկով կգան Ադրբեջան, Բաքու։ Այսօր նրանք Ադրբեջանում սպասում են մեր դատական համակարգի վերջնական որոշմանը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Արցախի թեմայով հրավիրված ֆորումներից մեկի ժամանակ։ Նա հայտարարել է նաև, թե ապացուցել է, որ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա-խմբ․) սխալվել են։ «Չնայած իրենց […]

ՊԵԿ-ը հրապարակել է անշարժ գույքը վարձակալության հանձնելու ՊԵԿ-ի պայմանները

Հայաստանի պետական երկումտների կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի սեփականատիրոջ՝ իր գույքը վարձակալության հանձնելու համար անհրաժեշտ պայմանները՝ հարկային դաշտում մնալու եւ խոշոր տուգանքներ վճարելու տհաճությունից խուսափելու համար: Ըստ ՊԵԿ-ի՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս սեփականատերը պետք է վարձակալության պայմանագիր կնքի: Պայմանագիրն էլ պետք է պետական գրանցում ստանա։ Եթե ինչ-ինչ պատճառներով պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, անշարժ գույքը […]

Կրթության նախարարությունում փոշմանել են. Ժողովուրդ

Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։ ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժեւորում եւ կարեւորում է նման միջոցառումները, նաեւ նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում […]

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված կինը մահացել է, նա հղի էր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ […]

Չկրկնել նույն սխալը: Ֆրանսիայում քննարկում են՝ որքան հնարավոր է շուտ զենք մատակարարել հայկական բանակին. Փաստ

Ֆրանսիական opex360.com հրատարակությունը «Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին» վերնագրով հոդվածում գրում է, որ CAESAr-ների ( անիվային շասսիով 155 մմ-ոց հրետանային համակարգ) արտադրության տեմպերը բարձրացնելու շնորհիվ Nexter ընկերությունը կարողացել է ժամանակից շուտ բանակին մատակարարել պահանջվող 18 խմբաքանակից առաջին 6-ը, որոնք պատվիրվել էին 2022 թվականի հուլիսին՝ Ուկրաինային տրվածների փոխարեն։ Սակայն Ֆրանսիայի կողմից ուկրաինական բանակին ցուցաբերված այդ աջակցության առնչությամբ […]

Թավշյահեղափոխականների թիմում՝ նոր «շմայսներ». Ժողովուրդ

Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ ու իսկական շոու էր բեմադրել: Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որ ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն հայտնեցին […]

Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը.Պետք է համեմատել Ադրբեջանի և ՀՀ-ի գործող իշխանություններին, արդյո՞ք ընդունակ են վերջիններս հաղթել «ադրբեջանական գայլերին»

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета “Ноев Ковчег”) Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» գործակալությանը, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև կետ առ կետ պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների […]

Վտանգավոր «պրոխոդնոյ դվորի» վտանգավոր ծրագիր է՝ «պուպուշ» բառերով փաթեթավորած. Փաստ

Հայաստանի օրվա իշխանությունները «խաչմերուկի վիրուսով» են վարակվել: Ժողովրդական բառուբանով ասած՝ «խաչմերուկացավի են եկել»: Այն էլ, ինչպես հայտնի է, ոչ թե սոսկ խաչմերուկի, այլ՝ «խաղաղության խաչմերուկի» յուրօրինակ վարակ է դա: Հանուն ճշմարտության, պետք է նաև նկատել, որ առնվազն վերջին օրերին Փաշինյանն ու նրան մերձակա «բանախոսները» առանձնապես բան չեն խոսում ո՛չ խաղաղության, ո՛չ էլ խաչմերուկի մասին: Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված