09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ալիեւը խոսել է Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարների մասին

«Ուզում էին գալ այստեղ, մեզ սպառնում էին, որ տանկով կգան Ադրբեջան, Բաքու։ Այսօր նրանք Ադրբեջանում սպասում են մեր դատական համակարգի վերջնական որոշմանը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Արցախի թեմայով հրավիրված ֆորումներից մեկի ժամանակ։

Նա հայտարարել է նաև, թե ապացուցել է, որ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա-խմբ․) սխալվել են։

«Չնայած իրենց պետական պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սխալ հաշվարկ էր։ Սա մի տեսակ մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե ռազմական միջոցների դիմես, ոչնչի չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական ուղի ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»,-նշել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ