17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը.Պետք է համեմատել Ադրբեջանի և ՀՀ-ի գործող իշխանություններին, արդյո՞ք ընդունակ են վերջիններս հաղթել «ադրբեջանական գայլերին»

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета “Ноев Ковчег”)

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» գործակալությանը, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև կետ առ կետ պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վտանգավոր և ազգակործան քաղաքականությունը։Արշակ Կարապետյանը նշում է, որ, խնդիր էր դրել իր առջև։ Հաշվի առնելով, որ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ ոչ կոմպետենտ են, իսկ նրանցից բխող վտանգը լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, դեռ 2018 թվականին վկաների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ նա չպիտի վարչապետ լինի։ «Քանի որ կարծում էի, որ այդ թիմը չի կարողանա գլուխ հանել, տեսնելով և հասկանալով սպասվող վտանգը, փորձել եմ թույլ չտալ այն սխալները, որ այսօր տեսնում ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը։

Ի դեպ, ըստ Կարապետյանի՝ ներկաներից մեկը դեռևս Նիկոլ Փաշինյանի ամենամոտ շրջանակում է։2021 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս առաջ գեներալ մայորը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, ասում է՝ ինքն է առաջ մղել իր թեկնածությունը՝ փաստարկելով, որ բանակը բարոյալքված է, կորցրել է բազմաթիվ ռեսուրսներ և փորձել ուժերի ներածին չափով աջակցել Հայկական բանակի վերականգնմանը, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո համաձայնվել է պաշտպանության նախարար աշխատելու առաջարկին, քանի որ տեսնում էր Հայկական բանակի աղետալի վիճակը։ Հույս ուներ, որ կկարողանա, հնարավորություն կտան վերականգնել Հայկական բանակը, ընդ որում, ըստ Կարապետյանի, հենց իր մոտ սկսվեց դա ստացվել, անմիջապես հեռացրեցին բանակից։

Շատ փակագծեր Արշակ Կարապետյանը չի բացահայտում, սակայն հասկանալի է նրա մտահոգությունները Հայկական բանակի շուրջ։ «Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը, փորձում էի թույլ չտալ այսօրվա իրավիճակի զարգացումը»,- նշում է գեներալ մայորը, հավելում, որ իր՝ պաշտպանության նախարար աշխատած ընթացքում իրեն հաջողվում էր ձգել պաշտպանության նախարարությանը, բարձրացնել զինվորների մարտական ոգին, հրամաններ են տրվել սահմանների խախտման դեպքում կրակ բացել բոլոր ուղղություններով, թույլ չեն տվել ներխուժում Երասխում։

«Պայմանավորվեցինք սպառազինությունների շուրջ, բազմաթիվ պրոֆեսորների բերեցինք Ռուսաստանից, ռազմական ակադեմիաներից, որոնք օգնում էին փաստաթուղթ կազմել, թե ինչպես ապագայում պիտի կառուցեն զինված ուժերը»,- նշում է Արշակ Կարապետյանը։
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դիմագրավել նոր պատերազմին՝ հատկապես Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության պայմաններում, Արշակ Կարապետյանը նշում է, թե պետք է համեմատել Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանություններին, արդյո՞ք ընդունակ են վերջիններս հաղթել «ադրբեջանական գայլերին», կրթված մարդկանց, որոնք քաղաքականությունից, տարածաշրջանային քաղաքականությունից և ազգային անվտանգությունից հասկանում են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի թիմի. դա նույնն է, որ փողոցի տղաների հավաքականը խաղա Բրազիլիայի հավաքականի հետ։

«Մեզ մոտ նման իրավիճակ է, դիմադրությունը պետք է կազմակերպել, իսկ կազմակերպողը պետք է լինի ընդունակ մարդ»,- նշում է Արշակ Կարապետյանն ու հավելում.
«Ես տեսել եմ մեր զինվորների, սպաների ընդունակութունը, մարդկանց, որոնց այսօր հետապնդում են տարբեր քրեական գործերով, իսկ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախը հանձնեց առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ