20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բելգրադում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում շարունակվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի։ Էդվարդ […]

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նոյեմբերի 26-ին Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

Կրակոցներ Կալիֆորնիայում․ կան տասնյակ զոհեր /վիդեո/

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Սան Բերնարդինո քաղաքի սոցիալական ծառայության շենքի մոտ անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, ինչի արդյունքում նախնական տվյալներով՝ 20 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է lifenews-ը: Կրակողները երկու կամ երեք հոգի են եղել, ում այժմ փնտրում է ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել զարգացման խախտման հետեւանքով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց անհատական օգնություն ցուցաբերող հաստատության […]

Կխոսեն ԼՂ հիմնախնդրից․ Դավութօղլուն մեկնում է Բաքու

Թուրքիայի վարչապետ  Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Թուրքական «turkiyegazetesi» լրատվակայքը, հղում  անելով Թուրքիայի կառավարության մամուլի կենտրոնի արած հայտարարությանը, նշում է, որ այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Նշյալ հանդիպումների ժամանակ կողմերը խոսելու են  ղարաբաղյան հիմնախնդրի և թուրք-ադրբեջանական հարաբերություններում […]

Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը

Ֆրանսիայի Սենատում դեկտեմբերի 3-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie պարբերականը տպագրված նոր համարում: Նոր օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն է: 2013 թվականի հունվարին Բուայեիպատրաստած նախագիծը Հայոցցեղասպանության ժխտումը քրեականացնելուվերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգայինժողովի և Սենատի կողմից, սակայն երկրիՍահմանադրական խորհուրդն այնսահմանադրությանը հակասող էր […]

Հակառակորդը կրակում է խաղաղ բնակչության վրա

Անցած գիշեր կրկին լարված է եղել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: Henaran.am-ին տեղացիները փոխանցեցին, որ հակառակորդն ամբողջ գիշեր կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: «Այրված մեքենան պատկանել է զինվորականի, եթե չեմ սխալվում, BMW մակնիշի է եղել: Զինվորականը հենց դուրս է եկել մեքենայից, նոր են սկսել կրակել: Վախեցինք անգամ տնից դուրս գանք ու գոմը գնանք` կովերն առանց կթելու […]

Արագոնի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Արագոնի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կայքը, պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական […]

Եղանակը կտրուկ կփոխվի. օդերևութաբանը մանրամասնում է

«Սկանդինավիայի տարածքից այս գիշեր մեր հանրապետություն կներխուժեն ցուրտ մթնոլորտային ցիկլոներ, որոնք եղանակա-կլիմայական պայմանների լուրջ փոփոխության կհանգեցնեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ կդիտվեն, իսկ դեկտեմբերի 3-ին հանրապետության տարածքով մեկ ձյուն կտեղա: «Տեղումները ձյան տեսքով կուղեկցվեն քամիներով: Իսկ տեղումները կդադարեն մեկ […]

Չեխիայի Պատգամավորների պալատի թուրքամետ նախագահը արտասանեց` «Հայոց Ցեղասպանություն» /վիդեո/

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Երևանում է: Քիչ առաջ Ազգային ժողովում կայացավ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համատեղ ասուլիսը: Կողմերը կարևորեցին երկուստեք հարաբերությունները: Ուշագրավ է, որ Յան Համաչեկն իր խոսքում ասաց. «Ես ինքս հավատում եմ, որ անցյալը պետք է վերհիշել և դասեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի