07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Կրակոցներ Կալիֆորնիայում․ կան տասնյակ զոհեր /վիդեո/

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Սան Բերնարդինո քաղաքի սոցիալական ծառայության շենքի մոտ անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, ինչի արդյունքում նախնական տվյալներով՝ 20 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է lifenews-ը:

Կրակողները երկու կամ երեք հոգի են եղել, ում այժմ փնտրում է ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել զարգացման խախտման հետեւանքով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց անհատական օգնություն ցուցաբերող հաստատության շենքի մոտ:

CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ հանցագործները փախչելիս ինքնաշեն ռումբեր են նետել մեքենայից, սակայն ոստիկանությունը այդ տեղեկատվությունը չի հաստատել կամ հերքել։ Միեւնույն ժամանակ, պայթյունի ձայներ չեն հնչել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ