Կխոսեն ԼՂ հիմնախնդրից․ Դավութօղլուն մեկնում է Բաքու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Թուրքական «turkiyegazetesi» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի կառավարության մամուլի կենտրոնի արած հայտարարությանը, նշում է, որ այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, գրում է Ermenihaber.am-ը:
Նշյալ հանդիպումների ժամանակ կողմերը խոսելու են ղարաբաղյան հիմնախնդրի և թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող այլ հարցերի մասին: Անդրադարձ է կատարվելու նաև տարածաշրջանային և միջազգային զագացումներին: Նշվում է, որ Դավութօղլուի և Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու փակ դռների ետևում:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 19-ին էլ պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու էր մեկնել Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը: Վերջինս այցի շրջանակներում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: