Ամեն օր մորգից տեղեկություն է գալիս` զինվոր է զոհվել. առանց պանիկայի պատրաստվենք

Այս պահին խրամատային պատերազմ է տեղի ունենում սահմանին և ամեն ինչ շատ ավելի բարդ է: Բաքվի ախորժակը բացվել է: Եթե նախկինում կրակոցները հրաձգային էին, այնուհետև ականանետերի ու նռնականետերի, ապա այժմ անցել են տանկային հարձակման: Քիչ անց չի բացառվում, որ հակառակորդը կկիրառի թնդանոթներ, նաև ավիացիա: Լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է և սխալ են այն քաղաքագետների հավաստիացումները, թե պատերազմ հնարավոր չէ: […]