Բքի եւ տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել
Փետրվարի 8-ին, ժամը 07.33-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:
Փետրվարի 8-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 34-37-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Փետրվարի 8-ին, ժամը 05.32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան շարունակել է ընթացքը, սակայն փրկարարները Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին նկատել են արգելափակված ավտոմեքենաներ:
Ժամը 07.07-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա:
Փետրվարի 8-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-26-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 մարդատար ավտոմեքենա:
Փետրվարի 8-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 TV 715 և «ԳԱԶ-3110» մակնիշի 20 OS 253 պետհամարանիշներով ավտոմեքենաները: