20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Խցանումներ մայրաքաղաքում. առատ ձյունը անհնար է դարձրել տեղաշարժը

Այս գիշեր տեղացած ձյունը խնդիրներ է ստեղծել Հանրապետության ավտոճանապարհներին: Այս պահին  մայրաքաղաքի կենտրոնը արվարձանների հետ կապող ճանապարհներին առատ ձյան շերտի պատճառով խաթարվել է երթևեկությունը: Մեքենաները շատ մեծ դժվարությամբ են տեղաշարժվում։  Այս պահին խցանումներ են Մյասնիկյան պողոտայում, Հերացու, Խանջյան փողոցներում:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-«Զանգեր», Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:

Վայք-«Զանգեր», Գորիս-Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածում բուք է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ