14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ոչ մի թիզ հող չվերադարձնելու սկզբունքով ո՞ւր ենք հասնելու. Ա. Միհրանյան (տեսանյութ)

 Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին ևս հուզում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ այս հարցով դիմել է իր համակուրսեցուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Զենքի շուկան մեծ շուկա է, և կան շատ մասնակիցներ, և եթե դուք դրամ ունեք, կարող եք այն ամեն տեղից առնել: Հարցը […]

Եղանակը Հայաստանում

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Առաջիկա ձմեռը վերջին 100 տարիների ամենացուրտ ձմեռն է լինելու

Արեւմտյան երկրների օդերեւութաբանները եզրակացրել են, որ առաջիկա ձմեռը լինելու է ամենասառնաշունչը վերջին 100 տարվա մեջ։ Օդերեւութաբան Ջեյմս Մեդդենը հայտարարել է այդ մասին՝ կոչ անելով եվրոպացիներին արդեն այսօրվանից պատրաստվել ու տրամադրվել խստաշունչ ձմռան։     

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության Նախագահի այլ երկկողմ հանդիպումներ:

Երեւանի փոխքաղաքապետին սպասարկող ավտոմեքենան վթարվել է. կան վիրավորներ (Ֆոտո)

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, […]

Քոբայրի վանքն անասնագոմի է վերածվել (ֆոտո, տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտագեր Ներսես Մատինյանը հանրագրում լուսանկարներ է տեղադրել Լոռու մարզում գտնվող  Քոբայրի վանքում: Կադրերում երևում է, թե ինչպես է սրբատեղին դարձել անասնագոմ: Ապա օգտատերը տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզ երևում է, թե ինչ անմխիթար վիճակում է հայտվել սրբատեղին:

Հայաստանը զբոսավայր չէ՛, բիզնեսի շուկա չէ՛, անցագիր չէ՛. վա՜յ մեզի, երբ միայն այսպե՛ս մոտենանք Հայաստանին. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին ելույթը՝ Հայաստան-Սփիւռք 6-րդ Համաժողովին (18-20 Սեպտեմբեր 2017, Երեւան) Ջերմօրէն կ’ողջունենք Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը «Փոխադարձվստահութիւն, միասնականութիւն եւպատասխանատուութիւն» խորագրին տակ դնելու ճիշդ որոշումը. եւ կը յուսանք, որ ներկայ համաժողովը կը դառնայ Հայաստան-Սփիւռք իրապաշտ երկխօսութեան եւ համահայկական խնդիրներու ու մարտահրաւէրներու լուրջ քննարկման եզակի առիթ։ Կ’ողջունենք յատկապէս համաժողովի խորագրին մէջ կարեւոր տեղ գրաւած «վստահութիւն» բառը։ Արդարեւ, ոեւէ […]

Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են. Ս. Սարգսյան

«Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում են նաև մեր քաղաքացիները՝ դառնալով ավելի օրինապաշտ»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ սահամանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը երկրում խորացնելու և անշրջելի արմատավորելու առումով: Նախագահը շեշտեց, որ […]

Կրակոցնե՞ր Էջմիածնում. դանակահարվել է 29 ամյա երիտասարդ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան  ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Վազգեն Առաջին 37 հասցեից դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել ջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանը: Նշենք, որ լրատվական կայքերից մեկը տարածել էր տեղեկատվություն, թե Էջմիածնում կրակոցներ են հնչել: Henaran.am-ի տեղեկություններով կրակոցների մասին ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Այն հերքում է նաև ոստիկանությունը:

Մովսես Հակոբյանը հերքում է

ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չի հաստատում լուրերը, թե ինքը մոտ ապագայում հրաժեշտ պիտի տա իր պաշտոնին. այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր այդ մասին:  «Ոչ, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Դրանք լրագրողներն են տարածում»: Հարցին, թե ինչու են համակարգին հավատարիմները, օրինակ՝ Արա Նազարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի