16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Վիրավոր զինվորները սայլակներով… անուշ բան տեսա. Տիգրան Մանսուրյան/տեսանյութ/

«Ուրախությունն էլ կարող է միավորել բոլորիս, չնայած մենք գիտեինք ցավն է հիմնականում միավորում:Ուրախության շուրջ էլ կարող ենք հավաքվել, սակայն այսօր ցավ ու ուրախությունն են իրար կողքի կանգնած»,-այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպմանը ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած զինծառայողները: Սիրված կոմպոզիտորը տոնի […]

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ: Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ […]

«Մենք դեռ պետք է ազատագրենք մեր կորցրած տարածքները».Գագիկ Գինոսյան/տեսանյութ/

Անկախության օրը յուրովի նշվեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում:Ապրիլյան պատերազմին մասնակցած հերոս տղաներին շնորհավորելու էին եկել արվեստի գործիչները: Հիվանդանոցում շուտով կբացվի վերականգնողական նոր կենտրոն, որի համար ջանք ու եռանդ չի խնայել մասնագիտությամբ լրագրող Հայկուհի Մինասյանը: Իր խոսքում՝ Հայկուհի Մինասյանը նշեց, որ մի նկար էր նվեր ստացել ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանից, որը իր հերթին […]

Այս տոնը ոչ մեկի նվերը չէ. Պարույր Հայրիկյան/տեսանյութ/

«26 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը իր կյանքում առաջին անգամ ինքնորոշվելու հնարավորություն ունեցավ և 94 տոկոսով քվեարկեց անկախության օգտին: Դա մեր պատմության մեջ առաջինը լինելով պետք է էական ներդրում ունենար պետականության կայացման գործում: Այս տոնը մեր ազգի մեծագույն տոնն է համարվում»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: […]

Արտագաղթի պատճառները շատ են ու զանազան. Ամենայն հայոց կաթողիկոս

Յուրաքանչյուր անձ, նաև եկեղեցական ունի իր հայեցակետն ու տեսակետը, իր ընկալումները, բոլորս խոսում ենք արտագաղթի մասին, ու մենք պիտի մեր ջանքերը մեկտեղենք, որպեսզի կարողանանք կանխարգելել այդ երևույթը և մեր երկիրը դարձնել ազգահավաքության հայրենիք, օջախ ու տուն. այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Ըստ նրա` պետք է այնպես անել, որպեսզի խաղաղության […]

Նախագահը բարձրաստիճան այլ այրերի հետ Եռաբլուրում էր (ֆոտո)

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: 

Գործադուլը պետք է պարբերաբար իրականացվող բողոքի ձև դառնա.փաստաբան

«Գործադուլ հայտարարելու համար հստակ պատճառ կա: Խնդիրն այն է, որ մեր գործընկերներին` Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին ամեն անգամ ներս չեն թողնում, որի արդյունքում դատական նիստը չի կայանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը: Անդրադառնալով հարցին, թե մեկ անգամ արդեն գործադուլ հայտարարվել է, սակայն որևէ արդյունք չի գրանցվել, որովհետև դատավոր Արտաշ […]

Արդեն սանկցիա եմ կիրառել.դատավորը շիվարեց/տեսանյութ/

Խորհրդակցական սենյակից վերադառնալով «Սասնա ծռեր» 14 անդամների գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել նիստերի դահլիճ չներկայացած 13 պաշտպանների նկատմամբ և դիմելու է Փաստաբանների պալատին նրանց պատասխանատվության ենթարկելու համար:   Դատավորը հայտնեց, որ փաստաբանները նորից նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացրել, սակայն նրանց նկատմամբ արդեն սանկցիա կիրառվել է: Դատավորը հայտնեց, որ դատական նիստը […]

Հայոց բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է․ Էդիկ Մինասյան

Վաղը ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ-ն տոնելու է անկախության 26-ամյակը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ առաջին հանրապետությունը ևս մեզ համար մեծ ձեռքբերում էր, և հենց դրա հենքի վրա էլ հետո ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, այնուհետև` Հայաստանի երրորդ Հանրապետությունը: «Անկախության հանրաքվեին մասնակցեց բնակչության 95 տոկոսը, 94,33 տոկոսը ձայն տվեց անկախության օգտին։ […]

Բա էս մարդիկ մեղք չե՞ն. «Սասնա ծռեր»-ի դատավոր

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը վերսկսելով  դատավոր Արտուշ Գաբրիելյանը  հայտնեց, որ սանկցիա է կրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի վրա: Հաջորդիվ դիմելու են Փաստաբանական պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց 13 փաստաբանների միջնորդագիրը, որտեղ նշվում էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի