27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ հանձնարարականը չի եղել այս վարչապետի ժամանակ, եղել է Աբրահամյանի ժամանակ. Անահիտ Բախշյան

 «Եթե Լազարյան դպրոցի պատմությունն ուսումնասիրենք, ապա այն եղել է ՌԴ-ի լավագույն դպրոցներից մեկը։ Այսօր այն օպտիմալացվում է»,- այսօր` սեպտեմբերի 23-ին հրավիրված ամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը :

Բախշյանի խոսքով` Մոսկվայում գտնվող իր բարեկամից է  տեղեկացել, որ Լազարյան եղբայրների անվան արեւելյան լեզուների (մասնավորապես՝ հայերենի) ուսուցման դպրոցն օպտիմալացվում է։ 

 Անահիտ Բախշյանը հիշեցրել է որ այդ դպրոցում կրթություն են ստացել ոչ միայն շատ հայտնի հայեր, այլեւ ռուսներ։ Բախշյանը նշում է`  դպրոցում կա 650 աշակերտ, որից մոտ 310-ը հայ են, տնօրենն էլ է հայ. «Տնօրենը եղել է այստեղ եւ բողոքել է մեր կրթության նախարարին, որ Հայաստանից եկող հայ երեխաները լավ չեն խոսում ռուսերեն։ Արի մի բան մտածենք։ Հիմա նախարարն էլ մի օր ասում է՝ տնօրենն ինձ բողոքեց, մի օր ասում է՝ վարչապետն ինձ հանձնարարեց։ Հիմա բոլորը հրաժարվեցին, պարզվեց, որ ընդամենն օտար լեզուն են կարեւորում։ Հիմա սա նման է էն խաղին, թե ով ավելի հետ կկանգնի, բայց բոլորն էլ խայտառակվեցին։ Այդ հանձնարարականը չի եղել այս վարչապետի ժամանակ, եղել է Աբրահամյանի ժամանակ։ Բայց չգիտես ինչու՝ սուս արած այնտեղ մնացել էր։ Բայց պարզվեց, որ դրա անհրաժեշտությունը շատ կա, որովհետեւ Լազարյան դպրոցի տնօրենը եկավ ու բողոքեց, որ հայ երեխաները ռուսերեն չեն խոսում»,-ընդգծել է Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ