15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

ՀՀ վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցներին և շնորհավորել Սափար Իսակովին՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու ու խորհրդի նիստին […]

Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են.Սասուն Միքայելյան

«Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում, ինչն անարդար է»,-այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Միքայելյանը  ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանից հետաքրքրվել է , թե  արդյոք հնարավոր չէ՞, […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ […]

Ընտանիքի 7 անդամները թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 24-ին, ժամը 4։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 51-ամյա Տիգրան Ս.-ն, 2-ամյա Լալա Ս.-ն, 27-ամյա Սերոբ Ս.-ն, 24-ամյա Սեւակ Ս.-ն, 23-ամյա Սոնա Ս.-ն, 48-ամյա Լալա Հ.-ն եւ 27-ամյա Մարինե Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 4.00-ի սահմաններում […]

Պետք է ծառայեն բոլորը. Վիգեն Սարգսյանը՝ Արարատ Միրզոյանին

«Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս»,-այս մասին այսօր  ԱԺ-ում  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախարարին  հարցրել է, թե արդյոք պատրաստ է նա գնալ փոխզիջումների և ընդդիմության ձայնը լսել. «Ավելի վաղ նշել եք, որ ավելի լավ է կոնսենսուսով […]

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»,-այսօր ԱԺ-ում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման ժամանակ հայտնել  է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով՝  օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթների իրացումը: «Օրենքը նաեւ իրավական հիմքեր է ստեղծում լայն քննարկում անցած […]

Ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ են  քվեարկել 86, դեմ՝ 9 պատգամավոր: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեմ են քվեարկելու. «Մենք դեմ ենք քվեարկելու օրենքին, որովհետեւ խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է գլխավոր շտաբի ձեւավորման եւ ընդհանրապես գործունեության հիմքում: […]

Թե ԵՄ-ն, թե՛ Հայաստանը, պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որ համաձայնագիրը ստորագրվի. «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ եւ հաշվետվողական, քանզի ՀՀ […]

Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն […]

Մենք կկանգնենք Խաչիկ Մանուկյանի դռանը ու թող մեզ էլ տանեն. անվանի մտավորականները զայրացած են/տեսանյութ/

«Ավելի մեծ ամոթ ժամանակի համար, մարդկանց համար չկա, քան Խաչիկ Մանուկյանին զրկել տնից: Պետք է վերացնել այդ տնից վերացնելու կարգը և հարցը լուծել ավելի հանդարտ ու հանգիստ ճանապարհով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Հիշեցնենք, որ օրերս մի խումբ մտավորականներ Henaran.am-ի միջոցով դիմել էին ՀՀ նախագահին և վարչապետին: Ժամանակակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի