28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե գազի ակցիզը երեք անգամ թանկանում է, որքան կլինի տրանսպորտի գինը

«Նոր հարկային օրենսգրքով մենք մի շարք ուղղություններով ունենք էական աճ, բենզինի մասով՝ 25 հազարը դառնում է 40 հազար, սեղմված գազի մասով՝ 8 հազարը՝ 25 հազար և այլն։ Ես արժանահավատ չեմ համարում 10 մլրդ դրամը։ Կարծում եմ, որ ավելին պիտի հավաքագրվի», – այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին։

Վերջինս էլ նկատեց, որ, եթե պատգամավորը համաձայն չէ ենթադրությունների հետ , ապա կարող է ներկայացնել, թե ինքն ինչ ենթադրություններ ունի. «Եթե դուք ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք, բայց այն, որ մենք կանախատեսել ենք հենց այդքան, ներկայացվածը փաստարկված է։  Դա արժանահավատ է», – նշեց Ջանջուղազյանը։

«Ենթադրությունները սխալմունքի կամ սխալի չափ ունեն։ Դուք գրել եք՝ տոկոսն ինչքան է, մենք չենք կարող ենթադրություններ անել ու ասել՝ կյանքը ցույց կտա։ Գիտենք, որ գնաճային ցնցումները ուժեղ են, հիմա կարող եք ասել՝ սեղմած գազի ակցիզը, որ երեք անգամ ավելանում է, հասարակական տրանսպորտի գինը որքա՞ն է փոխվելու։ Ենթադրություններ անել տեսական մակարդակով ճիշտ չէ», – հակադարձեց ԱԺ փոխնախագահը։

Ֆինանսների փոխնախարարը ընդգծեց, որ ինքը չի ցանկանում հակադարձել ու ներկայացնել առանձին տվյալներ՝ սեղմված գազի մասով, փոխարենը Ջանջուղազյանը նկատեց. «Մեր ներկայացված բացատրագրում առանձին բոլոր ապրանքների մասով ամեն ինչ ներկայացված է, իսկ ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում։ Առանց ենթադրությունների որևէ մոդել չենք կարող ունենալ»։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ