28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հարկային եկամուտների աճ է նախատեսվում

2018 թվականին նախատեսվում է հարկային եկամուտների 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի ցուցանիշը 9.9 տոկոսով գերազանցում է. ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  քննարկմանը հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։ Նախորդ 9 ամիսներին ՊԵԿ-ը հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ է գրանցել։ «Այս աճը վերաբերում է այն աճին, որը ԱԱՀ վերադարձը չի ներառում։ 2017-ից մենք ԱԱՀ գերավճարի վերադարձի գումարներն այլ կերպ ենք հաշվառում։ Այժմ դրանք պարզապես եկամուտներից նվազեցնում ենք, այլ ոչ թե համապատասխան ծախսային հոդվածներով ենք արտացոլում։ Համադրելի պատկերի առումով՝ իրավիճակը հետևայլն է ՝ ոչ թե արդեն 49.1 մլրդի չափով եկամուտների աճ է գրանցվել, այլ 74.1 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, որը նախորդ տարվա համեմատ՝ 9.5 տոկոսով ավելի է»։

ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց, որ մաքսային սահմանին հումքի և մեքենաների սարքավորումները ԱԱՀ-ից ազատելով ՊԵԿ հարկային եկամուտները չեն նվազելու։ «Ակցիզային հարկի գծով նախատեսվում է 16.74 մլրդ դրամ հարկային եկամտի աճ, օղու գծով՝ 1.86, ծխախտոի՝ 4.67, բենզի և դիզելային վառելիքի՝ 1.93 մլրդ դրամ, սեղմած գազի գծով՝ 7.35 մլրդ դրամ և այլն», – նշեց Միրումյանը։ Վերջին նկատեց, որ սրանք դրական ազդեցություններն են, մինչդեռ օրենսգիրքը ունի նաև բացասական ազդեցություններ։ «Օրինակ ԱԱՀ-ի գծով մեր ակնալիքները կազմում են ընդհամենը -3.85 մլրդ դրամ, որովհետև ԱԱՀ հարկի մասին օրենքով եկամուտ բերող որևէ փոփոխություն չկա, փոխարենը կան ազատականացումներ, որոնք չեն կարող բացասական չազդել եկամուտի վրա։ Օրինակ, երբ 6 ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի գումարները հետ ենք վերադարձնելու տնտեսավարող սուբյեկտներին, օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցների համար վերացնում ենք ճանապարհային վճարը։ Սա է բացասական ազդեցությունը», – հավելեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ