16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք շարքային օրինախախտ է. ՊԵԿ-ն՝ Առինջ մոլից

Առևտրի իրականացման վայրերում գործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումները հատկապես վերջին օրերին շահարկվում են ներկայացուցիչների որոշ խմբերի կողմից, որոնք փորձում են, թաքնվելով սոցիալական և մի շարք այլ խնդիրների հետևում, խույս տալ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման գործառույթից` ապավինելով բողոքի զանգվածային դրսևորումներին: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում […]

«Երբ խփեցին, արյունը կոկորդից շիթով թափվում էր …» /տեսանյութ/

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը պայքարեց ապրելու համար: Կոկորդի շրջանում լուրջ վիրավորում ստացած ազատամարտիկը իր խոսքով` չի փնթփնթում և չի բողոքում: «Առողջապահության նախարարությունը իր հնարավորության սահմանում միշտ օգնում է, ու բժիշկների շնորհիվ է, որ ապրում եմ…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազատամարտիկը: «Կարենը հրաշքով է ապրում: Երբ խփեցին, կոկորդից արյունը շիթով թափվում էր …»,-պատմում է մարտական ընկերը` «Կոռնիձոր» […]

Բուժաշխատողին ծեծողները, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտողները կպատժվեն

Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը: Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի […]

Կրկին երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Արցախում

Սույն թվականի նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 2-3 […]

«Տղե՛րք, երբ Դուք չեք ծառայել, բայց այսօր կուրծք եք ծեծում…»

«Լուծե՛ք պատերազմի ու խաղաղության հարցը, մնացած բոլոր հարցերը կլուծվեն ինքնաբերաբար՝ տարկետումի, բանակից ազատվելու, բանակում չծառայելու և իշխանական հիերիարխիայով բարձրանալու, արտագաղթելու և՛ այլն, և՛ այլն… Սակայն մի երևույթի մասին, որն իսկապես արտառոց է, երկու խոսք չասել չեմ կարող: Տղե՛րք, երբ Դուք չեք ծառայել, բայց այսօր կուրծք եք ծեծում, հանդես գալիս հայրենասիրական ճոռոմ ու ամպագոռգոռ հայտարարություններով և […]

Կարեն Կարապետյանն է մեղավոր

«ԱԺ-ում վարչապետին հարցնում են՝ ինչո՞ւ ընդամենը $300 միլիոնով ծախեցիք Հայաստանին պատկանող Գազպրոմի 20%-ը: Վարչապետը պնդում է, որ դա «ֆանտաստիկ գին էր»: Մինչև բուն գնի հարցին անդրադառնալը ուզում եմ մի հատ բան հիշեցնեմ: Ուրեմն Գազպրոմի 20%-ը, ոչ թե վաճառվել է, այլ տրվել է պարտքի մարման դիմաց: Իսկ պարտքի գոյացման պատճառը մինչ օրս չի պարզվել: Փաստացի այն […]

Փորձել են սպանել Գևորգ Սաֆարյանին.պաշտպանը ահազանգում է/տեսանյութ/

«Գիշերը ժամը 22:00-ին սարսափելի աղմուկ է լսվել, գոռոցներ: Մի քանի խուց այն կողմ գտնվողները հասկացել են, որ սպանություն է տեղի ունենում»,-Henaran.am-ի թղցթակցի հետ զրույցում ասաց  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանի խոսքով` կալանավորները ինչ-որ ձևով կապվել են դիտորդական խմբի անդամների հետ, ովքեր միայն հաջորդ օրն են կարողացել տեսակցել նրան: […]

Լավրովը կայցելի Հայաստան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է այցելել Ադրբեջան եւ Հայաստան: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: Նա ասել է, որ նոյեմբերի 20-21-ը Լավրովը պաշտոնական այցով Երեւան կայցելի, որտեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի եւ նախագահի հետ: Զախարովան նշել է, որ ի թիվս այլ հարցերի, այցի ժամանակ կքննարկվի […]

Հզոր ջրհեղեղ Հունաստանում․ կան տասնյակ զոհեր /տեսանյութ/

Հունաստանում հզոր ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 14 հոգի է մահացել։ Անդադար անձրեւների հետեւանքով գետերը հունից դուրս են եկել, հեղեղել քաղաքները, տուժել են հազարավոր շինություններ։ Երկրում ջրհեղեղի արդյունքում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։  

Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Օրենքի ընդունման նպատակը երկուսն է՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումնեի փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,-ասաց նախարարը: Փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմանական միջոց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի