15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին

Մահացել է ռուս հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս լուրն արդեն պաշտոնապես հաստատել է նրա ներկայացուցիչը։ Նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: Խվորոստովսկին 56 տարեկան էր։ Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:  

«Մի հատ նայիր աչքերիս՝ տեսնենք՝ մեզնից ով է ամբաստանյալ».Միայնակ Գայլը՝ դատավորին/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբում Էդվարդ  Գրիգրյանի և Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին: Այդ ընթացքում «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) տեղից հայտարարություն արեց: Նախագահող […]

Խիստ կասկածելի է. ինչ է ուզում Հայրիկյանը /տեսանյութ/

«Ես չեմ կասկածում, որ Հայրիկյանը անկեղծ մղումներ ունի և կփորձի մոբիլիզացնել հասարակությանը, բայց ցավոք այսօր այդ հնարավորությունը չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլին, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Արդեն հայտնել ենք , որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը  նոյեմբերի 20-ից   հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Հայրիկյանի ակցիան […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են շուրջօրյա մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, […]

Արցախում 3 զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար […]

«Երկու օդային հոսանքները լուսադեմին Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար»

«Բարենցի ծովից եկող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -10 աստիճան է, Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +15 աստիճան։ Այս երկու օդային հոսանքները լուսադեմին Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար, առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ»։  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի գրառումը:

Երկու ոտքերն ու աջ ձեռքը կորցրած հերոսը բազկամարտում հաղթել է

«Հարազատներ ջան սիրով ուզում եմ տեղեկացնել ձեզ ,որ Լեհաստանի Ռումիա քազաքում ավարտվեց բազկամարտի Աշխարհի գավաթի առաջնությունը։ PIDH- sitting (спортсмен с поражением верхних конечностей) 80 կգ քաշային կարգում զբաղեցրեցի առաջին հորիզոնականը։  PID-sitting ( спортсмен с поражением ОДА ) 75 կգ քաշային կարգում զբաղեցրեցի առաջին հորիզոնականը։ Իսկ Senior men left PID OPEN ( абсолютная весовая категория ) […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 21-ին, կազմել է 484.78 դրամ՝։ Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ եվրոյի փոխարժեքը կազմել է 571.80 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 266.29 դրամ, ոսկի՝ 20,017.93 դրամ, պլատին՝ 14,604.12:

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկնոջը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: ՀՀ ԱԺ նախագահը արժեւորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն հաստատելու գործում: Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի