«Այդ ո՞նց եղավ, մեր պապերը, տատերը ունեցել են «օխտ զավակ»՝ առանց պատվաստումների»
«Երկու օրեկան երեխային պատվաստում են թոքախտից: 40 օրեկանը նոր լրացած երխային պատվաստում են..»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը:
Նա նշում է, որ չնայած երեխային նորածին ժամանակվանից սկսում են պատվաստել, այդ թվում թոքախտի դեմ, բայց թոքախտը դարձել է աշխարհում համաճարակ, և այլևս այդ հիվանդությունը դեղորայքին չի արձագանքում:
«Այդ պատվաստումները դարձել են արարողակարգ, որի հետևանքը չեն ցանկանում տեսնել, ինչ-որ մոգություն է սա»,-ընդգծում է Լիա Ավետիսյանը։
Բանախոսը անդրադարձել է պապիլոմա վիրուսի պատվաստմանը .«16 հազար անմեղ հայ աղջիկների պատվաստվելու հետևանքները ո՞վ գիտի ինչ կլինի, 30 տարի հետ արդյունքները նոր ի հայտ կգան, այդ ժամանակ ո՛չ Ալթունյանը կենդանի կլինի, ո՛չ տեղակալը ու ոչ իրա ապարատը»:
Լիա Ավետիսյանը նշեց, որ այս հարցով բազմիցս դիմել է նախարարությանը և ստացել է «անհեթեթ» պատասխաններ: «Այդ ո՞նց եղավ, մեր պապերը, տատերը ունեցել են «օխտ զավակ»՝ առանց պատվաստումների, իսկ հիմա երիտասարդները անպտղությունից են բուժվում, սակայն «Նաիրիտն» էլ չի աշխատում, որ ասեն մթնոլորտը թունավոր է»,- ասաց նա:
Լիա Ավետիսյանը կոչ է անում ծնողներին, որ նախապես մոտենան տնօրեններին և ասեն, որ դեմ են, որպեսզի իրենց երեխաները պատվաստվեն, հակառակ դեպքում մեծ աղմուկ կլինի: