04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Իրավապաշտպանները հայտարարություն են տարածել

Հինգ իրավապաշտպաններ հայտարարությունը տրամադրելու մասին։ «Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես: Ուստի խնդրում ենք բոլոր այն փաստաբաններին, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի […]

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել /Տեսանյութ/

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Րոպեներ առաջ նրան տեղափոխեցին Իջևանի բժշկական կենտրոն, հետո երևի Երևան»: Քիչ անց պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի ԲԿ:

Ով ում դեմ է դուրս եկել. Փաստ

Օրերս, ինչպես հայտնի է, միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Արթուր Սուքոյանի և որպես լրագրող հանդես եկող Դավիթ Լևոնյանի միջև: Ըստ պաշտոնական վարկածի, Սուքոյանը հարվածել է նշված անձնավորությանը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ տարածքում: Հարկավ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու այս միջադեպի վերաբերյալ նախորդ անդրադարձում, բռնության դրսևորումն անընդունելի է: Այստեղ քննարկելու բան չկա: Քննարկելու բան […]

Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը: Հակասական բացահայտումներ.Փաստ

Օրեր առաջ The Moscow Times-ի հետ զրույցում Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն ասել էր, թե ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո»։ Այս հայտարարությանն […]

Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ Հրապարակ

Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների […]

Իշխանությունը պատերազմ է հայտարարել մամուլին

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Այդ կապակցությամբ Oragir.News-ը զրուցել է լրագրող, Newday.am լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի հետ։ Վերջինս, ըստ երևույթին, ամենաշատն է թիրախավորվում իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց աջակիցների կողմից։ Ինչո՞ւ է դա այդպես․ հարցրինք Անի Գևորգյանին․ «Ես չեմ սիրում, երբ լրագրողի առաջ սահմաններ են դրվում։ Լրագրողը ծառայում է հանրային շահին և իր […]

Առեղծված. 17-ամյա պատանու անշնչացած մարմինը գտել են հյուրասենյակում

Մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել […]

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Դիմումում կային որոշակի փաստաթղթեր՝ այդ թվում սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ՝ խնդրելով, որ պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքները մեզ ներկայացնեն, որ վարույթ նախաձեռնել չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ասաց նա։ Ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի