04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանում առաջարկում են Բաքու հրավիրել Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն […]

Երկրաշարժ

ՆԳՆ ՓԾ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման […]

Հայտնաբերվել է զինծառայողի դի

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից […]

Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժամեր առաջ Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարության գծով՝ Հայաստանի ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կոթողիկոսարանիվց: Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրավող ներկա տագնապների շուրջ, մասնավորաբար Տավուշի մարզում […]

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր […]

Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. Հրապարակ

2020 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը, ինչը մեծ աղմուկի տեղիք տվեց: Դա պատերազմից հետո հակաիշխանական պայքարի սկիզբն էր: Երեկ հոգեւոր հորը հարցրինք՝ ի՞նչ կմաղթի Բագրատ սրբազանին, ով այս պահին երթով գալիս է Երեւան` առաջնորդելով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի այս […]

Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երեւույթ մեր երկրում. Ժողովուրդ

Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ առ ժամանակ իշխանությունները լուրեր են շրջանառում՝ X «չարագործին» կաշառք ստանալու համար ձերբակալելու մասին։ Զորօրինակ՝ ՀՀ ՊԵԿ օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանը. նա մեկ տարի առաջ, համաձայն մամուլի հրապարակումների, ձերբակալվել էր, եւ կարելի էր ենթադրել, որ արդեն կրում է պատիժը։ Բայց […]

Իջեւանցի Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. Հրապարակ

Տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ եւ ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով եւ չեն խորշում բռնություններ գործադրելուց: Բայց չեն մանրամասնել, թե ինչու։ Ենթադրվում է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է ժողովրդի դեմ դուրս գալ` գերազանցելով բոլոր նախորդներին, եւ բռնություններ գործադրելով՝ ճնշել […]

Փաշինյանը դժգոհ է, փորձելու է իր ձեռքը վերցնել. Փաստ

Թերթի տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի կոնկետ՝ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու և սկսված շարժման դեմ հակաքարոզչության մակարդակից և արդյունքներից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանգստյան օրերին նա նույնիսկ «պատերով է տվել» իր տեղեկատվական բլոկի պատասխանատուներին: Բանն այն է, հակաքարոզչությունը ապարդյուն է անցնում, չնայած այն բանին, որ ահռելի քանակությամբ նոր ֆեյք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի