04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հանրապետության Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ

Հանրապետության Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Ոստիկանները վարորդին բերման են ենթարկել: Բագրատ Սրբազանը դա գնահատեց իշխանական սադրանք։ «Փառք Աստծո զոհեր եւ վիրավորներ չկան»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:  

Բացասաական տեսակետ մենակ ես չեմ հայտնել․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է, որ զրուցել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ։ Հարցազրույցը՝ ստորև․ -Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բոլոր թեմերի առաջնորդները անվերապահ աջակցություն են հայտնում սրբազանի՝ հայրենիքի համար մղվող պայքարին։ Հանրությունը սպասում է, որ նաեւ Դուք Ձեր հրապարակային կարծիքը հայտնեք։ -Իմ կարծիքը ես Մայր […]

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ «Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- […]

761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞… ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը տարբեր են. Ժողովուրդ

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև անհետ կորած քաղաքացիներին` և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Ադրբեջանի հետ հակամարտությամբ պայմանավորված անհայտ կորածների մասին տվյալները և աշխատել է կառավարության հետ՝ անհայտ կորածների ընդհանուր ցանկը մշակելու շուրջ։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից […]

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205. Ժողովուրդ

Այս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»: Իրականում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, Փաշինյանի օրոթ Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաեւ փակվում են, լուծարվում եւ շենքերը՝ վաճառվում։ Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի, Վանաձոր ք. Թեւոսյան փողոց […]

Ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. «Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը: Վերստին կհաղթենք, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի