27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.

«Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը:

Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ ՍԻՐԵՆՔ մեր Հայրենիքը, ՀԱՎԱՏԱՆՔ մեր ուժերին, ՀՈՒՍԱՆՔ, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է, մեզ՝ ապավեն:

Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում: Մենք  պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք:

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի մարտիկների սխրանքները երբեք չեն մոռացվի:

Խոնարհվում եմ կյանքը Հայրենիքի ազատության զոհասեղանին դրած բոլոր հերոսների հիշատակի առջև:

Հավերժ փա՛ռք նրանց»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ