23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ Հրապարակ

Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների գրեթե միակ հենարանը եւ նրա քաղաքականության գրեթե միակ աջակիցը։

Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի համար նոր սեւ համազգեստ գնելու նպատակին 43 մլն դրամ է ուղղվել։ Սեւ համազգեստ կրում են ոստիկանության դիմակավորված ծառայողները, որոնք հատուկ գործողություններ են իրականացնում։ Նոր համազգեստի հետ նաեւ նոր ճտքակոշիկներ ու կոշիկներ են գնել, հավաքածուի մեկ միավորն արժե 29 հազար դրամ։ ՆԳՆ-ն եւս 30 մլն դրամ հատկացրել է 4 հազար 500 հատ նոր սեւ տաբատ գնելու համար։ Այս տաբատներն էլ, հավանաբար, պարեկների համար են»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ