17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայաստանը 40 միլիոն դոլարի վարկ է վերցնում

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ վավերացվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: Նշենք, որ վարկի գումարի չափը 40 մլն ԱՄՆ դոլար է, մասհանման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թ-ը ներառյալ է: Մարման […]

Ընտանիքում բռնության վերաբերյալ օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց՝ 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ և ամբողջական ընթեցմամբ ընդունվեց: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին խմբակցություններն ազատ քվեարկեցին, միանշանակ կողմ էին  «Ելք» և ՀՅԴ խմբակցությունները: Օրենքը երեք նպատակ է հետապնդում, որոնք հստակ սահմանված են վերնագրերում, այն է՝ ընտանիքում […]

«Սասնա ծռեր»-ը ըմբոստացան. լարված իրավիճակ դատարանում/տեսանյութ/

«Իմ իրավունքները խախտում եք, ես չեմ ցանկանում լսել այդ բարբաջանքը: Ես գնում եմ ներքևի խուցը: Ինչ արել ենք , լավ ենք արել: Մեր արածը զինված ապստամբություն էր: Եթե ապստամբությանը վերաբերվող հարցերն ենք քննարկելու՝ քննարկենք: Եթե ոչ, ապա ես չեմ մնա դահլիճում»,-«Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ ընդհատելով մեղադրող դատախազին, հայտարարեց խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը: Նշենք, որ […]

Չինացի Լի Մինգը Հայաստանում է Մամիկոնյան տոհմի ծագումն ուսումնասիրելու համար /տեսանյութ/

Ըստ չինական ավանդապատումների՝ մեր թվարկության սկզբին, կայսրությունում մեծ հարգանք էր վայելում Մաա ազգանունը կրող զորավարների իշխանական տոհմը, որը սակայն գժտության մեջ էր մեկ այլ իշխանական տան հետ և որի հետ վեճ ու կռվից հետո էլ, անհետացել է չինական տարեգրության էջերից: Չինական պատմագետների կարծիքով, հենց նույն այդ ժամանակահատվածում է, որ Հայաստանում հայտնիություն է ձեռք բերել Մամիկոնյան […]

Սեւ եւ նարնջագույն. Գյումրին ունեցավ իր բրենդը /տեսանյութ/

Deem Communications  PR և մարկեթինգային ընկերությունը մի քանի ամիս է զբաղված էին  Գյումրիի  բրենդավորմամբ: Այսօր  ներկայացրեց Գյումրիի բրենդը  ու բրենդավորման բովանդակությունը՝ բաղկացած 6 սիմվոլներից, որի հիման վրա էլ կառուցվել է լոգոն։ «Մենք ընտել ենք լատինատառ Գյումրին, այն սիմվոլով ենք ներկայացնում, որպեսզի կարողանանք իր պատմությունը ներկայանալի դարձնել նայողին և լսողին։ Այդ սիմվոլներից առաջինը՝G-ն Սև Բերդն է, […]

Զվարճալի դրվագ Ազգային ժողովում

Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ական ու «Դաշնակցական»  պատգամավորներն, ովքեր թողել են իրենց քվեարկության արդյունքները, տեղյակ են եղել, որ 19 փաստաթուղթ դուրս է եկել նախագծից. «Ստացվում է, որ նրանք մեխանիկորեն կողմ են քվեարկել՝ չիմանալով ինչին»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ առավոտյան գրություններն է […]

Մի ստիպեք ցենզուրայից դուրս գամ. Միայնակ Գայլի «խնդրանքը»-ը/տեսանյութ/

«Ինձ արդեն հոգեկան հիվանդ եք սարքել ու դրա համար, որ էլ չներվայնանամ մի խնդրանք ունեմ»,-«Սասնա ծռեր» 10 անդամի գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 13-ին հայտարարեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ): Դիմելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին Խանդոյանը պահանջեց դատաքննության ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամներին չդիմել ամբաստանյալ բառով: «Ես որպես հայ խնդրում եմ,որովհետև չեմ կարում ինձ տիրապետեմ […]

2018-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք

Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ըներցմամբ ընդունելու հարցը: Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության խատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել: Ըստ նրա՝ այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք: «Սա անընդունելի է, երեկ այստեղ […]

Լավ լուր. արտահանողների բեռը նվազեցվում է

Խորհրդարանում արտահերթ նիստին քննարկման ներկայացվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայումս Ավելացված արժեքի հարկի վերադարձը արտահանողներին ավելի քան 90 օր ուշացնելու դեպում տույժեր էին սահմանվում: Ըստ նրա, այդ ժամկետը փոփոխվել է հօգուտ արտահանողների և սահմանվել 30 օր: […]

Երևանի քաղաքապետից օրինակ վերցրեք /տեսանյութ/

«Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը` դեկտեմբերի 3-ն է, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք ամեն օր հոգատարության կարիք ունեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սատար հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հունան Հունանյանը: Հունանյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց պետական կառույցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն և ոչ միայն տոն օրերին: Հունանյանը նշում է, որ կան նաև լավ օրինակներ: Օրինակ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի