02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Կողմնակից չեմ բոլորը միանգամից ջնջել, ոչնչացնել. Մարտին Վարդազարյան (տեսանյութ)

Երևանի այն դպրոցները և փողոցները, որոնք անվանակոչված են հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պետք է վերանայվեն. «Ելքի» արդեն բազմաթիվ քննարկումների առիթ դարձած գաղափարն է: Henaran.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այս հարցի վերաբերյալ նախ նկատեց. «Սա պատմության էջ է, չի կարելի փակել և առաջ շարժվել, եթե համոզված […]

Արցախի անկախությունն այլընտրանք չունի․ Է․ Շարմազանով

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը   Անկախությունից 26 տարի անց ինչ բացեր կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստացել, և այսօրվա  մեր առաջնային խնդիրը որն է լինելու: Նախ ուզում եմ շնորհավորել Արցախի մեր հայրենակիցներին և ողջ հայությանը Արցախի Հանրապետության հռչակման տարեդարձի առթիվ: Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ սա ոչ միայն արցախահայության, այլև ողջ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է: Այս օրով, կարծում եմ՝ կոռեկտ չէ խոսել թերությունների մասին, որովհետև թերությունների մասին […]

117 ինքնասպանություն, 275 փորձ կանխվել է. ԱԻՆ փոխնախարարը մանրամասնում է

«ԱԻՆ-ն իր մասնագիտական տոնը դիմավորում է բավականին խոշոր մարտահրավերներ հաղթահարած»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը` նկատելով, որ վերջին 20 օրվա ընթացքում  3 խոշոր հրդեհաշիջում է իրականացվել՝ Արտավան համայնքում, «Խոսրովի անտառ» արգելոցում և «Նաիրիտ» գործարանում: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ  նման մասշտաբի հրդեհներ ՀՀ-ում վաղուց չէին եղել: «Գիտեք՝ ԱԻՆ-ը որպես նախարարություն, ստեղծվել […]

Աժ-ում տեղադրված ռումբը դեռ չի հայտնաբերվել.սենյակ առ սենյակ ստուգում են. ԱԻՆ

ՀՀ Ազգային ժողովի շենքում դեռեւս որևէ ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: «Հետախուզական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են», – ասաց նա՝ հավելելով, որ Ազգային ժողովում ռումբի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է ժամը 6:56-ին: Նշենք, որ այս պահին Ազգային ժողովի շենքը սենյակ […]

Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ.Սերժ Սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը: Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային […]

Ազգային ժողովի շենքում ռումբ է տեղադրված. Ահազանգ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:

Շոկ է կատարվածը. Արցախում զոհված զինծառայողը ընտանիքի ավագն էր

Արցախում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր, 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության: Գուսանագյուղի գյուղապետարանից Henaran.am-ը տեղեկացավ, որ  Հայկ Խաչատրյանը տան ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու եղբայր: «19 տարեկան էր Հայկը ու բոլորիս համար էլ շոկ է կատարվածը»,-նշեց մեր զրուցակիցը: Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի […]

Ռուբեն Մաթևոսյանի առաջին դասարանցի թոռնիկը խոստացել է պապիկին (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանի թոռնիկը, պարզվում է, այս տարի առաջին դասարանցի է: Henaran.am-ին Ռուբեն Մաթևոսյանն ասաց, որ բավական ուրախ է այս առիթով, իսկ թոռնիկը ասել է, որ լավ է սովորելու, լավ մարդ է դառնալու:

Մի քանի րոպե անջատվենք հոգսերից, ցրվենք. ինչու հենց հնդկական սերիալներ

Henaran.am-ը զրուցում է հոգեբան Անի Ենգիբարյանի հետ՝ պարզելու, թե ինչու են մարդիկ սիրում հեռուստասերիալներ նայել, ինչն է գրավում, և ինչու հայերի համար այդքան սիրելի դարձան հնդկական սերիալները: -Ի՞նչ եք կարծում, ինչու են մարդիկ ընդհանրապես սիրում սերիալներ նայել: -Նախ սկսենք նրանից, որ ֆիլմերն ունեն մարդու պահանջմունքները բավարարելու և նաև որոշակի առումով սեփական մտքերը կինոդրվագներում նույնականացնելու գործընթաց: […]

«Եհովայի վկաներ»-ը՝ իշխանության մեջ /տեսանյութ/

«Օրենքը և մասնագետները կարող են կանոնակարգել  իրավապահ մարմիններ բոլոր գործողությունները, որ ինչ որ մեկը չփորձի շեղվել կարգից և հոգեվորսությամբ զբաղվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը փաստում է, որ աղանդավորները մտնում են իշխանության մեջ և այս ճանապարհով զարկ տալիս աղանդի տարածմանը.«Ներսից քանդելը ավելի հեշտ է, քան դրսից դիմադրելը», -ասում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված