03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Արտակարգ վայրէջք․ առանց շասսիի անիվների ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի

Այս պահին Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, պատըրաստվում է արտակարգ վայրէջքի։ Ինքնաթիռի շասսիի գլխավոր անիվները բացակայում են, ամենայն հավանականությամբ, օդ բարձրանալիս դրանք պոկվել են։ Ինքնաթիռը ճանապարհի կեսից Տյումեն է վերադարձել, եւ այժմ պետք է վայրէջք կատարի։ Ինքնաթիռում 146 հոգի կա, որոնցից 2-ը՝ երեխաներ։ Դեպքի վայրում փրկարար ծառայություններն են հերթապահում։  

106- ամյա՝ Մարտի 8-ը

Նորից սկսվեց «կանանց միամսյակ», որը սկիզբ դրվեց անկախության առաջին տարիներին, երբ տոնացույցում ավելացավ եւս մեկ տոն՝ ապրիլի 7-ը, որպես Մայրության եւ գեղեցկության օր: Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում հայ կանայք ուշադրության կենտրոնում են հայտնվում՝ ջերմ խոսքեր, համբյուրներ, ծաղիկներ, նվերներ, փուչիկներ, ինչու չէ մեծարման երեկոներ եւ այլն, ինչն ավելի ցայտուն կերպով նկատվում է՝ միամսյակի […]

Հղի վիճակում պատերազմ գնաց … շատ ծանր է, հասկացեք /վիդեո/

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը պատերազմ գնաց կամավոր: 14 օր հացադուլի նստած հղի կինը իր պարտքն էր համարում նվիրվել հայրենիքին: «1988 թվականին մենք տղաների հետ երդում տվեցինք ու մեր արյունը խառնեցինք իրար: Ես չեմ խախտել երբեք  իմ երդումը: Ես չեմ կարող ապրել առանց Հայաստանի: Ես 14 օր հղի վիճակում հացադուլի եմ նստել՝ առաջին հացադուլավորներից եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Ինչո՞վ է պայմանավորված նավթի համաշխարհային գների աճը. պարզաբանում է տնտեսագետը

Նավթի գինն այսօր աճել է 1,875%-ով: Այսպիսով՝ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե  39,46 դոլար:  Իսկ WTI տեսակի նավթի գինը հասել է  36,61 դոլարի: Խոսելով այս թեմայի մասին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‹‹Այժմ համաշխարհային շուկայում նավթի գնի մակարդակը պայմանավորված է նրանով, որ արտահանող երկրները որոշակիորեն կրճատել են արտահանման ծավալները: Նավթարդյունաբերող երկրների […]

Ի՞նչ նվեր է նախընտրում երգչուհի Աննա Մայիլյանը

«Կարծում եմ՝ Կանանց միջազգային օրը՝ Մարտի ութին,  կնոջ համար կարևորը ջերմ վերաբերմունքն է՝ թե՛ Կառավարության կողմից, թե՛ հարազատների, մամանանդ եթե կինն անվանի է, բնականաբար, սպասում է  այդպիսի ուշադրության», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Աննա Մայիլյանը: «Քանի որ ես արվեստագետ եմ, մտածելակերպս  արվեստագիտական  է ու, երևի, յուրահատուկ: Բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ, բայց  եթե այդ […]

Քաղաքապետի որդին վրաերթի է ենթարկել հետիոտին.մանրամասներ

Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից Henaran.am-ի թղթակցին հայտնեցին, որ վրաերթի ենթարկված կնոջ վիճակը ծանր է: Դեպքի հանգամանքները եւ կնոջ ինքնությունը պարզվում են: Նշենք, որ նախնական տվյալներով վրաերթը կատարել է Եղվարդի քաղաքապետի որդին՝ Խաչիկ Սարգսյանը: Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի հետ այս պահին […]

Լացելու վիճակ

«Ես ամբողջ կյանքում  5  հազար դրամից ավելի հոսանք չեմ ծախսել, բայց այս ամիս գնացի տվյալները ստուգելու` 27 հազար դրամ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքեց Ժենյա Պողոսյանը`  Տիգրան Մեծի 29 Ա հասցեի բնակիչը: Պողոսյանը նշեց, որ իր կենսաթոշակը ընդամենը 25 հազար դրամ է ու վճարելով 27 հազար դրամ` հայտնվել է անելանելի վիճակում. «Դե ասեք ինչո՞վ ապրեմ: […]

Վազգենը հարգանքով էր վերաբերվում ամենքին. պատմում է Սպարարապետի համագյուղացին /վիդեո/

Այսօր Եռաբլուր էին այցելել նաև Արարատի մարզի համանուն գյուղի աշակերտները, գյուղացիները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:   Վազգենի համագյուղացիները նշեցին, որ իրենց գյուղում  բոլորը ՝ մեծ, թե փոքր գիտեն Վազգեն Սարգսյանի մասին, ու հպարտանում են, որ ապրում են այն գյուղում, որտեղ ապրել է  Սպարապետը: ‹‹Վազգենը ոչ միայն քաջ էր ու հայրենասեր, այլև […]

Սպարապետը լսում է…

Հայաստանն ավելի ուժեղ կլիներ, ավելի  հզոր, եթե ողջ լիներ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես ուզում եմ շնորհավորել կառավարության ժողովրդի անունից իր ծննդյան առիթով։ Սպարապետը լսում է, որ հայ ժողովուրդը և իշխանությունները բարձր են գնահատում իր ներդրումը Արցախի ազատագրման ու  երկրի կայացման գործում», – ասաց վարչապետը։

«Դատարկ խոսակցություններին վե՛րջ տվեք»

Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել, թե ինչն է չնդունվել ու ինչը չի ընդունվել,  լրագրողների հետ զրույցում  նշել է   վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները նկատել են, որ  նոր Ընտրական օրենսգրքի նախագծում չեն ընդգրկվել ընդդիմության առաջարկները: Այս դիտարկմանը վարչապետն արձագանքել է. «Դատարկ խոսակցություններին վե՛րջ տվեք, հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի