Ինչո՞վ է պայմանավորված նավթի համաշխարհային գների աճը. պարզաբանում է տնտեսագետը
Նավթի գինն այսօր աճել է 1,875%-ով: Այսպիսով՝ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 39,46 դոլար: Իսկ WTI տեսակի նավթի գինը հասել է 36,61 դոլարի: Խոսելով այս թեմայի մասին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.
‹‹Այժմ համաշխարհային շուկայում նավթի գնի մակարդակը պայմանավորված է նրանով, որ արտահանող երկրները որոշակիորեն կրճատել են արտահանման ծավալները: Նավթարդյունաբերող երկրների բյուջեների մեծ մասը ձևավորվում է նավթից ստացված շահույթի հիման վրա: Իսկ գների անկումը, այդ երկրների վրա, բնականաբար, բացասաբար է ազդել: Նավթարդյունաբերող երկրները ուզում են սահմանափակել արտահանումը, որ պահանջարկը մեծանա: Այս պարագայում, բնականաբար, նավթի գներն էլ կավելավան:
Կարծում եմ, որ այս 1,8 տոկոսի աճը հենց դրա հետ է կապված: Իսկ այն երներները, որոնք նավթ են ներկրում՝ Չինաստան, ԱՄՆ, եվրոպական երկրները, ցանկանում են, որ արտահանման ծավալները չպակասեն. դա նրանց ձեռնտու չէ: Այս երկու խումբ երկրների միջև լուռ պայքար է ընթանում››:
Ըստ տնտեսագետի՝ այժմ դժվար է ասել՝ նավթի գինը կավելանա, թե կպակասի, քանի որ այստեղ կան տարբեր մանրուքներ ու բաղադիչներ: