Վազգենը հարգանքով էր վերաբերվում ամենքին. պատմում է Սպարարապետի համագյուղացին /վիդեո/
Այսօր Եռաբլուր էին այցելել նաև Արարատի մարզի համանուն գյուղի աշակերտները, գյուղացիները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Վազգենի համագյուղացիները նշեցին, որ իրենց գյուղում բոլորը ՝ մեծ, թե փոքր գիտեն Վազգեն Սարգսյանի մասին, ու հպարտանում են, որ ապրում են այն գյուղում, որտեղ ապրել է Սպարապետը:
‹‹Վազգենը ոչ միայն քաջ էր ու հայրենասեր, այլև լավ մարդ էր ու հիանալի ընկեր: Մեր գյուղում չկա մեկը, որ Վազգենին ճանաչի ու նրա մասին հիացմունքով չարտահայտվի: Վազգենը հարգանքով էր վերաբերվում ամենքին: Ծերերին, մեծահասակներին տեսնելիս անպայման կանգնում էր, զրուցում հետները››, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատ գյուղի՝ Վազգեն Սարգսյանի անունը կրող թիվ մեկ միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Սիրանուշ Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ Վազգենը իր ուշիմությամբ ու կազմակերպվածությամբ աչքի էր ընկնում դեռ մանուկ հասակից:
‹‹Վազգենը սովորել է մեր դպրոցում: Նա հիանալի աշակերտ էր: Խոնարհվում ենք Գրետա մայրիկի առջև, որ կա կորողացել է այսպիսի առյուծ զավակ ծնել ու դաստիարակել››, – նշեց Սիրանուշ Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում