12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ձվի չափ կարկուտ ու փոթորիկ Եղվարդում/վիդեո/

«Ձվի չափ կարկուտ է տեղում, ահավոր վիճակ, մրգատու ծառերը արմատախիլ գետնին են ընկնում: Մարդիկ վախենում են, քանի , որ հոսանք էլ չկա»,-Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ ստացավ Եղվարդ քաղաքից: Մեր զրուցակից Ալվարդ Սարդարյանը տեղեկացրեց, որ կարկտախառն քամին տանիքներ է պոկում: «Երեկ էլ ահավոր վիճակ էր: Սելավը հոսում է փողոցներով: Առավոտ է, բայց ոնց որ գիշեր լինի՝ երկինքը […]

Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրը` ազատության պահանջով /վիդեո/ֆոտո/

Րոպեներ հետո Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրվան նվիրված համերգ-ակցիան: Նշենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ Ազատության հրապարակը բազմամարդ չէ, սակայն հնչում են ազատության կոչեր:

Արցախյան հիմնախնդիրը աշխարհում թոփ-1 խնդիներից մեկն է. Վիգեն Հակոբյան

Ինչպես հայտնել ենք, Պուտինն ու Օբաման իրենց հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:   Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ես կարծում եմ՝ դա նշանակում է՝ պատմական այս փուլում արցախյան հիմնախնդիրը աշխարհում թոփ-1 խնդիներից մեկն է: Այս կոնֆլիկտը աշխարհաքաղաքական բևեռների համար էական նշանակություն ունի: Կարծում եմ՝ հիմնական դերակատարները փորձում են […]

Ճշտի դեմ խաղ չկա. Բոնդոն սպասում է պատերազմին/վիդեո/

«Թշնամուն պետք չէ վստահել ինչքան էլ խաղաղ պայմաններ լինի,պետք է ամեն վարկյան մենք պատրաստ լինենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գնդացրորդ, «Թալին» ջոկատի հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո),ով առաջնագծում է եղել 1989-94 թվականների պատերազմին  և մասնակցել է քառօրյա պատերազմին: Բոնդոն վստահեցրեց,որ մեր բանակը մտածելու բան չունի. «Թող իրանք մտածեն որ իրանց երեխեքից են շատը գնալու» Հրամանատարը նկատեց,որ […]

Որքա՞ն կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը.Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. «Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 10-ի երեկոյան շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ: Հատկապես […]

Ադրբեջանի զինուժն այս գիշեր անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աֆղանստանի երկու քաղաքացի փորձել է հատել հայ-թուրքական սահմանը. նրանք ձերբակալված են

ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք ապօրինի հատել են հայ-թուքական սահմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴՈՒ սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, սահմանամերձ հատվածում աշխատող տեղի բնակիչներից հուլիսի 6-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անծանոթ անձը դուրս է եկել սահմանային Արաքս գետի ափ: Մի քանի րոպե անց […]

«Ալիևին ձեռնտու չէ»

«Ալիևը ցանկանում է  զինված ճանապարհով տիրել Արցախին: Վստահության մեխանիզմների կիրառումը ձեռնտու չէ Ադրբեջանին: Բացի այդ՝ ստասուս քվոյի հարցն էլ կա այստեղ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս ընդգծեց՝ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը կամ ՌԴ-ն դժվար թե կարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու ստիպել, որ կատարի իր խոստումը՝ շփման գծում տեղադրի մոնիթորինգ ապահովող վստահության […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված