12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ադրբեջանը բազմիցս փորձում է շեղել Արցախի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը.քաղաքագետ/վիդեո/

«Հայաստանը  երբևէ խաղաղ բանակցային լուծումից բացի,ուրիշ լուծում չի տեսնում Արցախի հարցում»,-այսօր` հուլիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: «Ադրբեջանը բազմիցս փորձում է շեղել Արցախի  բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը` տարբեր միջազգային ատյաններում  լոբիստական քայլերով,փորձում են ինչ-որ բանաձևեր անցկացնել `շեշտը դնելով տարածքային ամբողջականության վրա,բայց չի կարելի ասել, որ տարածքային ամբողջականությունը ավելի […]

Տարածաշրջանում սրված իրավիճակ է. Անուշ Սեդրակյան

ԼՂ հարցի շուրջ միջազգային ուշադրությանն անդրադառնալով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  կոնֆլիկտի նկատմամբ ֆիքսվածությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում սրված իրավիճակ է: «Ասվում է, որ Ջոն Քերին պատրաստվում է Մոսկվա այցի ժամանակ խոսել Սիրիական հարցի և ԼՂ հարցի մասին: Սա հիմք է տալիս մտածելու, որ այն բոլորի ուշադրության […]

Իշխանության դաշտում ՝ համախմբվում են ուժերը. Արմեն Աշոտյան

«Իշխանության դաշտում կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո համախմբվում են ուժերը, մինչդեռ ընդդիմադիր հատվածում շարունակական տրոհում է ընթանում»,-այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Կարճաժամկետ առումով քաղաքական տեսանկյունից հնարավոր է` տրոհումը ձեռնտու է իշխանություններին, այսինքն որքան ավելի փոքր լինեն դիմացի քաղաքական ուժերը, այնքան ձեռնտու է: Սակայն քաղաքացիական եւ ռազմավարական տեսանկյունից շատ սխալ […]

‹‹Որոշ չակերտավոր հաստագլուխներ պիտի հասկանան՝ մեր հակակարկտային կայաններն իրենց չեն արդարացնում››

‹‹Կարկուտից տուժած գյուղացիներն այսօր վարկերի սառեցում են պահանջում, բայց դա էլ  հարցի լուծում չէ: Վարկերի սառեցում պիտի լինի, բայց  վարկերը, դրանց տոկոսադրույքները պիտի վերանայվեն››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինս ընդգծեց՝ Հայաստանում գործող հակակարկտային կայաններն  անարդյունավետ են: ‹‹Ժամանակն է, որ որոշ չակերտավոր հաստագլուխներ հասկանան՝ մեր հակակարկտային կայաններն իրենց չեն արդարացնում: […]

21-ամյա Ջուլիետան, ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթին՝ նշելով պատճառը .ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ,  որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել […]

Նմանատիպ աղետ չէի տեսել`ուղակի կատաստրոֆա էր.պատգամավորը դիմում է պետությանը/վիդեո/

«Ես շատ եմ տեսել կարկտահարություն,քամի,բայց նմանատիպ աղետ չէի տեսել`ուղակի կատաստրոֆա էր»,-այսօր`հուլիսի 12-ին, «Հենարան» մամուլի ակումբում ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը նշատեց որ այս խոսքերը ասում է որպես Արագածոտնի մարզի բնակիչ: Այս ենթատեքստում Ախոյանը դիմեց պետությանը. «Գյուղացին մնացել է ծանր բեռի և մեծ վարկերի տակ`կանգնել է կոտրած տաշտակի առաջ,պետք է […]

Ի՞նչ հզորությամբ երկրաշարժ է արձանագրվել Հայաստանում

«Հուլիսի 12-ին ժամը 14:14-ի դրությամբ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում,իսկ ավելի կոնկրետ`Բավրա գյուղից 13 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք,գրանցվել է 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,-այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց` ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասկարակայնության վարչության պետի տեղակալ`Նանա Գնդոյանը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա,ստորգետնյա ցնցումի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-ից 7 բալ:Երկրաշարժը զգացվել է […]

ՕԵԿ-ն արդեն մահացած քաղաքական ուժ է. քաղտեխնոլոգ

Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե «Հայկական վերածնունդ»-ը Ռուսաստանում ակտիվ գործունեություն է ծավալել, այդ թվում՝ տարբեր մարզերում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով և ջանքերով նոր գրասենյակներ են բացվել: Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Նրանց ակնկալիքը PR-ն է,  ուզում են ցույց տալ, որ ՌԴ-ում կարողանում են գործել: Պարզ բան է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված