01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տարածաշրջանում սրված իրավիճակ է. Անուշ Սեդրակյան

ԼՂ հարցի շուրջ միջազգային ուշադրությանն անդրադառնալով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  կոնֆլիկտի նկատմամբ ֆիքսվածությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում սրված իրավիճակ է:

«Ասվում է, որ Ջոն Քերին պատրաստվում է Մոսկվա այցի ժամանակ խոսել Սիրիական հարցի և ԼՂ հարցի մասին: Սա հիմք է տալիս մտածելու, որ այն բոլորի ուշադրության կենտրոնում է եւ վիճակը  բավական սուր է», – ասաց բանախոսը:

Անուշ Սեդրակյանին մտահոգում է նաեւ այն հարցը, որ դեռ ոչ ոք չի անդրադառնում Վիեննայի համաձայնությանը հետաքննող մեխանիզմ տեղադրելու մասին. «Ալիևի իջեցված ձայնը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո բարձրացավ հինգ անգամ և ավելի ռազմատենչ դարձավ»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ