03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:Ավելի վաղ հաղորդվել է 159 զոհի և 368 տուժածի մասին: Անհետ կորածների հստակ թիվը դեռ հայտնի չէ: Փրկարարական աշխատանքները չեն դադարել անգամ գիշերը: Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել լույս չորեքշաբթի, Իտալիայի կենտրոնական հատվածում:Ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և […]

Պետության երեք հիմնասյուների խորհուրդը. Էդուարդ Շարմազանովը սահմանային գյուղերում էր/վիդեո/

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակությունը օգոստոսի 24-ին այցելեց Տավուշի մարզի Պառավաքար, Նորաշեն և Չորաթան համայնքներ: Պատգամավորները եղան նաև հենակետային դիրքերում, ծանոթացան տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ միասին քննարկեցին մի շարք կարևոր հարցեր: ԱԺ փոխնախագահը անմիջական և մարդկային շփումներ ունեցավ սահմանապահ գյուղերի բնակիչների հետ: Սահմանապահ գյուղերում անգամ կատակեցին: «Մի քիչ խոսենք, […]

Ծննդատան դիմաց վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 22-ին, ժամը 8-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցի վերջնամասում՝ ծննդատան դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 75-ամյա Կալիպսե Սահակյանն է, ով նույն օրը հիվանդանոցում, […]

«Երբ հաշմանդամ դարձա՝ մահ էր ինձ համար».հիմա «հրաշքներ» է գործում /վիդեո/

«Ես հաշմանդամ չեմ համարում ինձ: Ես ունեմ հրուշակեղենի մեծ արտադրամաս, ունեմ աշխատողներ ու կարողանում եմ բարեգործություններ անել»,-մեզ հետ զրույցում ասաց հրուշակագործ Աշխեն Մարգարյանը: Տարիներ առաջ հիվանդության արդյունքում Աշխենը կորցրեց մեկ ոտքը: Սկզբում կյանքը կորցրեց իր գույները, երիտասարդ կինը հուսահատ էր ու չէր պատկերացնում կյանքի հետագա ընթացքը.«Հետո հասկացա, որ կարող եմ ուշքի գալ ու հիմա շատ […]

Ապարդյուն է. Գեներալ Մանվել Գրիգորյան

Արցախի բնակչությունը ոգեւորված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի կազմակերպած ուխտագնացությամբ։ Սահմանի բնակիչը փաստում է, որ այսպես իրեն առավել պաշտպանված է զգում, զգում է, որ վտանգի դեպքում մենակ չի լինելու։ Արցախցիները նշում են, որ այս տարվա ապրիլյան պատերազմն էլ հերթական ապացույց էր, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը ամեն մի վայրկյանի իրենց կողքին […]

Պերմյակովը դատապարտվեց

Գյումրիում ավարտվել է Ավետիսյանների սպանության գործով դատական գործընթացը: Օգոստոսի 23-ին՝ եզրափակիչ դատական նիստի ժամանակ, դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց դատավճիռը: Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրական բոլոր կետերով՝ Ավետիսյաների ընտանիքի անդամների սպանություն  (104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 8-րդ կետեր), զինված հարձակում (175-րդհոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետեր),  սահմանի ապօրինի հատման փորձ (34-329 հոդվածի 1-ին […]

Ավտովթար Ձորաղբյուրում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ձորաղբյուր-Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում օգոստոսի 22-ին, ժամը 23:44-ին տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդ Ա.Զ.-ը 4 ուղեւորները  տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երեւանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում: Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները եւ փակել բալոնի փականը: Լուսանկարը` Shamshyan.com-ի

Եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարած տղամարդն ինքնասպանություն է գործել

Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող տղամարդն ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 45-ամյա Վարդան Եսայանի դին հայտնաբերվել է Դիլիջանի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ: Նշենք, որ Վարդան Եսայանը գտնվում էր հետախուզման մեջ: Առավել մանրամասն […]

Կրակոցներ Վերին Արտաշատում

Օգոստոսի 20-ին, ժամը 19.57-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 55-ամյա Մարինե Գ.-ի տան վրա զինված հարձակում է կատարվում: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 20.10-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարինե Գ.-ն եւ հայտնել, որ Կարեն Ս.-ի հորեղբոր որդին Վերին Արտաշատ գյուղում կրակել է […]

ՌԴ-ՀՀ գազամուղի պայթեցման փորձի համար ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար

ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը:   Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ահաբեկչության փորձ է կանխել: Ձերբակալվել է յոթ մարդ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան: Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի