30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ապարդյուն է. Գեներալ Մանվել Գրիգորյան

Արցախի բնակչությունը ոգեւորված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի կազմակերպած ուխտագնացությամբ։ Սահմանի բնակիչը փաստում է, որ այսպես իրեն առավել պաշտպանված է զգում, զգում է, որ վտանգի դեպքում մենակ չի լինելու։ Արցախցիները նշում են, որ այս տարվա ապրիլյան պատերազմն էլ հերթական ապացույց էր, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը ամեն մի վայրկյանի իրենց կողքին է։ Հուզիչ են հատկապես 1989-94-ի պատերազմական ընկերների հանդիպումները։
Օգոստոսի 21-ին, ուխտագնացության ծրագրի շրջանակներում, ծաղկեդրումներ կատարվեցին Մարտակերտի եւ Ասկերանի տարածքների բոլոր հուշարձաններին՝ թե՛ 1989-94-ի պատերազմի ժամանակ կանգնեցված, թե՛ ցեղասպանության զոհերի հիշատակին վերջին 2 տարում կանգնեցված։ Այս տարածքների առաջին դասարանցիները եւս նվերի տեսքով ստացան գրենական պիտույքներով լի եւ Զորավարի մաղթանքով դպրոցական պայուսակներ։

 Երկրապահական ուխտագնացության շրջանակներում Զորավարի խոսքը մարտակերտցիներին.
Ողջո՛ւյն հարգելի երկրապահներ, մայրեր, քույրեր։ Երկրապահական ջերմագին ողջույններ Մարտակերտին, մարտակերտցուն։
Արցախ աշխարհ երկրապահական ուխտագնացության շրջանակներում մենք այսօր Մարտակերտում ենք՝ ռազմավարական նշանակության մի տարածքում, որի նկատմամբ միշտ էլ ախորժակ եւ հավակնություններ է ունեցել նենգադավ թուրք ազերին։ Բայց, ի պատիվ մարտակերտցու, ի պատիվ աշխարհասփյուռ երկապահ հայ ազգի, միշտ էլ թուրքի ախորժակը զսպվել է։ Միասնական ջանքերով կարողացել ենք հասցնել ոսոխի քթին, եւ Մարտակերտն այսօր հպարտորեն եւ հաստատուն քայլերով զարգանում է հայկական Արցախ պետությունում։ Ապարդյուն են անցել Մարտակերտին տիրանալու թուրքական ջանքերը 1989-94-ի պատերազմի օրերին: Ապարդյուն անցավ նաեւ ադրբեջանական սադրանքն այս տարվա ապրիլին: Միասնական հայությունը հերթական հուժկու հակահարվածը տվեց ազերիներին` հարկադրելով զսպել զավթողական հավակնությունները:

Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած մարտակերտցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն մարտակերտցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս մարտակերտցիների անուններ հիշատակել: Մարտակերտի ազատագրման եւ պաշտպանության համար մղվող մարտերում ցավալի կորուստներ էլ ենք ունեցել: Հավերժ փառք մեր նահատակ ընկերներին:
Վստահեցնում եմ Ձեզ, սիրելի´, թանկագի´ն մարտակերտցիներ, որ եռասերունդ երկրապահական ընտանիքը միշտ, ամեն պահի, ամեն ակնթարթի ամուր կանգնած է ձեր կողքին: Երեւանցի, տավուշցի, էջմիածնեցի, գյումրեցի կամ վանաձորցի բոլոր երկրապահներն էլ հասկանում են, որ Արցախում, Մարտակերտում պետք է պաշտպանեն իրենց ծննդավայրը, իրենց ընտանիքը: Միասնական հայությունն ի զորու է պաշտպանել ազգային արժեքները, ի զորու է պաշտպանել հայրենյաց սահմանները: Ուրեմն եւ ձախողման են դատապարտված թուրք ազերիների բոլոր հակահայ ծրագրերը:
Փա´ռք աշխարհասփյուռ հայ ազգին:
Փա´ռք 25-ամյա Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը:
Փա´ռք Մարտակերտին եւ մարտակերտցուն:


ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,
Զորավար               Մանվել Գրիգորյան  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ