19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Այս մաքրամաքուր գաղափարը վերկուսակցական է. Շարմազանով (վիդեո)

«Հարցը, որ քննարկում ենք, անչափ կարևոր է ՀՀ-ի, Արցախի հանրապետության և ամբողջ հայ ազգի համար»,-այսօր Ազգային ժողովում «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ որպեսզի ունենանք ամբողջական պատկեր այս հարցի քննարկման համար, պիտի մի քանի հարցեր հնչեցվեն: «Արցախի ու ՀՀ-ի համար անվտանգության խնդիրները շարունակո՞ւմ են […]

«Երեկվանից կերան էս նախարարին, հիմա դե նախարար, արի, կռուտիտ եղիր» (վիդեո)

«Արդեն 2 օր է, այս հարցը քննարկում ենք, ամեն մեկս, էլ ինչ մնաց, խոսացինք: Ես մտածում էի, որ երբ այս հարցը բերենք, սենց միասնական հարցեր քիչ են բերվում Ազգային ժողով, ժողովրդի, բանակի օգտին է, հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անել, էլ գող փիսո, էլ  քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից, ամեն ինչի մասին […]

«Նիկոլը երբա ճիշտ բան ասել որ» (վիդեո)

«Նիկոլը ե՞րբա ճիշտ բան ասել որ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ նիստի ժամանակ ասել էր, թե Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով: Նշենք, որ Իսրայելյանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, թե Սամվել Ալեքսանյանը սպառնում է իրեն:

Կացնահարված Թագուհին կորցրել է հույսը

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը այլևս չի հավատում արդարադատությանը։ «Ոնց հավատամ, ամբողջ ընտանիքս մորթած մարդուն էլ են արդարացնում, ոնց կարելի է: Ես շատ ծանր վիճակում եմ ու միայն երազում եմ երեխայիս մեծացնելու մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 37 ամյա Թագուհին, որը վախենում է, թե իրենից կհեռացնեն մեկ ամյա երեխային: Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը […]

«Պետք չէ դա խառնել այս լուսավոր գաղափարի հետ»

«Միանշանակ, դրական եմ վերաբերվում այս գաղափարին: Զարմանում եմ՝ ինչու են այս գաղափարն այդքան քննարկում: Անշուշտ, հասկանում եմ այն մտահոգությունը, որ որոշ մարդիկ ասում են՝ ինչու է հավասարության նշան դրվում բոլորի միջև: Բայց բոլորս պիտի հասկանանք՝ այդ հավասարության նշանը վերաբերում է մինիմալին, իսկ մաքսիմալի մասին խոսելով պետք է նշենք՝ եթե մեկը կունենա հնարավորություն, ու կկարողանա բանակին […]

«Կառավարությունն այլ ելք չունի բացի զգուշավոր լինելուց»

Պետական պարտքի հետ կապված զգուշավորություն է պետք ցուցաբերել, կառավարությունն այլ ելք չունի բացի զգուշավոր լինելուց: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ հիշատակելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի այն հայտարարությունը, թե պետական պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունն արդեն գերազանցում է 50 տոկոսը: «Պարտքը պետք է սպասարկել, իսկ պարտքի սպասարկումն անընդհատ ավելի ու […]

Լավ ձայնը դեռևս մեծ արդյունքների հասնելու երաշխիք չէ. Ռոման Ավագյան /վիդեո/

Գեղեցիկ ձայնը և ժողովրդական, ազգային երգը զգալու տաղանդը Ռոման Ավագյանին փոխանցվեց գենետիկ կոդով: Ապարանում ծնված տղան դեռ մանկությունից տարված էր ժողովրդական երգով, ամբողջ հոգով զգում և ապրում էր ազգային երգի յուրաքանչյուր ելևէջը: «Երգը ժառանգել եմ մայրիկիցս, մայրիկս էլ՝ պապիկիցս: Դպրոցական տարիներից երգում եմ: Սովորել եմ էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ Ռուբեն Մաթևոսյանի դասարանում: Իմ […]

«Ով չի ուզում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու կերակրել ու հոգ տանել օտարի բանակը» (վիդեո)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի քանի օր առաջ նախագահական նստավայրում ներկայացրեց այդ ծրագրի էությունը, բովանդակությունը և սպասվելիք արդյունքները հանրապետության նախագահին: Ամեն ինչ լուսաբանվել է, շատ հստակ է եղել: Իսկ մենք շատ բարձր ու դրական ենք գնահատում այս նախաձեռնությունը, որ միտված է բարձրացնելու ՀՀ անվտանգությունը, համերաշխություն ու պատասխանատվություն քարոզելու մեր քաղաքացիների շրջանում, ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանն ու […]

Ես դեմ չեմ, երբ կպչում են իմ անձին. Վիգեն Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը չի կարծում, որ հանրության մոտ հարցադրում կա՝ օգնել բանակին, թե ոչ, այս հարցը չկա, բոլորն են ցանկանում օգնել, սակայն խնդիրը հարակից դրույթների հետ է կապված: Այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը նախ  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այն  հայտարարություններին, […]

«Ես գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե ամեն ամիս 1000 դրամ զինվորներին տրամադրելու մասին նախագիծը հարկատեսա՞կ է: «Պարտադիր վճարը տարբերվում է հարկից նրանով, որ միտված է կոնկրետ խնդրի լուծմանը, ոչ թե ընդանուր բյուջեի ձևավորմանը»,-ասաց նախարարը: Հրանտ Բագրատյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի