27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ով չի ուզում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու կերակրել ու հոգ տանել օտարի բանակը» (վիդեո)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի քանի օր առաջ նախագահական նստավայրում ներկայացրեց այդ ծրագրի էությունը, բովանդակությունը և սպասվելիք արդյունքները հանրապետության նախագահին: Ամեն ինչ լուսաբանվել է, շատ հստակ է եղել: Իսկ մենք շատ բարձր ու դրական ենք գնահատում այս նախաձեռնությունը, որ միտված է բարձրացնելու ՀՀ անվտանգությունը, համերաշխություն ու պատասխանատվություն քարոզելու մեր քաղաքացիների շրջանում, ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանն ու ընկալմանն է միտված»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նիստի ընթացքում քննարկվել է «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000-ական դրամ գանձել, և ինչ դիրքորոշում է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սա բարոյական նախագիծ է, շատ կարևոր. «Եվ ես կարծում եմ, որ այն բոլոր խնդիրները, որ կան, չպետք է կապել այս նախագծի հետ, թացը չորի հետ չպետք է խառնել: Ես գտնում եմ, որ բոլորս պետք է մասնակցենք մեր անվտանգության համակարգի ապահովմանը, իսկ չարաշահումների, թափանցիկ ու հրապարակային ծախսերի խնդրին այսօր Պաշտպանության նախարարն էլ անդրադարձավ: Այդ ամենը լինելուէ թափանցիկ, կայքում էլ է զետեղված լինելու»:

Հիշեցնենք, որ ՊՆ Վիգեն Սարգսյանն այսօր ասաց, որ առաջարկվում է ձևավորել Հոգաբարձուների խորհուրդ, որտեղ ընդդիմությունը ևս անդամներ կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է այսօր ակցիա անցկացրած քաղաքացիների պնդումներին, թե սա հարկատեսակ է, և ստվերի դեմ պայքարով կարելի է գումարներ հավաքել բանակի համար, ապա նա ասաց, որ սրանք չպիտի խառնել. «Իհարկե, ստվերի դեմ պետք է պայքարել, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, անբարեխիղճ պաշտոնյաների ու քաղաքացիների դեմ պետք է պայքարել, բայց միևնույն ժամանակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա, եթե լիներ այլ ռեսուրսներ, այնտեղից կվերցնեինք, այլ ռեսուրսներ եթե լինեն, մեր պաշտպանական ոլորտն այնքան կարիքներ ունի, որ իմացեք, մեր ֆոնդի հավաքած գումարն աննպատակ ու անտեղի չի լինի: Դրա համար պետք չի մեկը մյուսի հետ կապել:

Երկրորդ՝ այստեղ հիշեցի հանճարեղ կորսիկացու՝ Նապոլեոն Բոնապարտի հետևյալ խոսքերը. «Ով չի ուզում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու կերակրել ու հոգ տանել օտարի բանակը»:

Եվ ի վերջո, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այս նախաձեռնությունը ոչ թե միայն իշխանության նախաձեռնությունն է, սա նախևառաջ հասարակության լայն զանգվածների կողմից, ներքևից եկած նախաձեռնություն է»:

Հարցին, թե պատերազմի վտանգ կա, նա պատասխանեց. «Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, իշխող կուսակցությունը միշտ պիտիպատրաստ լինի վատ սցենարի»: Շարմազանովը մեջբերեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերը, ըստ որի այսօր մենք գործնականում նոր պատերազմի չենք պատրաստվում, հսարակությանը խաղաղության ենք պատրաստում, սակայն հաշվի առնլով աշխարհաքաղաքական զարգացումները, Բաքվից, Անկարայից հնչող ապակաուցողական հայտարարոթյունները երկար տարիներ առանցքում պետք է ունենալ անվտանգության համակարգի ամրապնդումը: «Այսօր անհրաժեշտ կոնսոլիդացիա ազգային խնդիրներ լուծելու համար»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ