ՊՆ ավտոբուս է կողաշրջվել.կա 12 տուժած զինծառայող

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: