29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դրանք էլ կասկածելի են»

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի մեջ առանձնապես բարձր չափանիշ դրված չէ: «Դրանք էլ կասկածելի են, որովհետև մինչև հիմա ինչի մասին, որ խոսվել է, ոչ մեկն իրականություն չի դարձրել: Տարբեր հայտարարություններ են եղել տնտեսական աճի, գործազրկության, աղքատության վերաբերյալ: Սա ուղղակի հերթական գնահատականն է` հանրությանը ներկայանալու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ Կառավարության ծրագիրը վերջիվերջո առանց թվերի չի կարող լինել, այդ ամենն ավելի բնորոշ պիտի լիներ նախընտրական ծրագրին, սակայն այնտեղ թվեր չկային. «Հիմա ուղղակի թիվ են ներկայացնում, ներկայացնողներն էլ պատասխանատու չեն թվերի համար»:

Դիտարկմանը, թե չէին կարող արդյոք տնտեսական աճն ավելի քիչ կամ շատ կանխատեսել, եթե նայենք այդ տրամաբանության մեջ, Վահագն Խաչատրյանն արձագանքեց, թե թիվն իրականում կարևոր չէ: «Կարևորը թե ինչ ծրագիր ու ինչ նպատակ է դրված, և այդ ծրագիրն իրականացնելու համար այդ թվերն ինչ են նշանակում: Ինչո՞ւ է դա ասվում, ես չգիտեմ: Ասվում է ուղղակի ասվելո՞ւ համար, թե՞ ինչ-որ ծրագիր կա, ռազմավարություն կա՞, մոտեցումներ կա՞ն, որի արդյունքում մենք կարող ենք հասնել այդ ամեն ինչին: Դա ավելի հետաքրքիր է:xacatryan

Ակնկալիքներ մենք առանձնապես չունենք, բայց ընդհանուր գնահատականը դա է, որ եթե նման թվերի մասին է խոսվում, ապա լուրջ նպատակ չի դրված, իսկ այդ դեպքում մեր կյանքում էական փոփոխություններ չեն լինի. 5 տոկոս աճով Հայաստանում չեն կարող զարգացումներ լինել, ԱՄՆ-ում կարող է, կան երկրներ, որ կարող է, բայց մեր դեպքում դա ոչինչ չի տա»,-եզրափակեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է տարեկան 5 տոկոս աճ ապահովել, աղքատությունը նվազեցնել 12 տոկոսային կետով, արտահանման բաժինը ՀՆԱ-ում դարձնել 40-45 տոկոս, նվազագույն  աշխատավարձի 25 տոկոս աճ ապահովել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ