13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«ՊՆ պաշտոնական կայքում մինչև հիմա սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մինչև հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա։   Սա այն դեպքում, որ ՊՆ-ից լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում միջադեպը կարճ հաստատել էին, սակայն փոխանցել էին, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։ Դեպքի մանրամասների հետ կապված մի ամբողջ օր տարատեսակ […]

Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից

Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։   Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ […]

«Ի՞նչ եղան Հայկի մասնակցությամբ խոստացված տեսանյութերը, չկան չէ՞, բա Հայկին կալանքի տանելուց հույսներդ ինչի՞ վրա էիք դրել»․ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տրում է․ «Արդեն 15 օր է՝ հորինված մեղադրանքով Հայկ Սարգսյանը պահվում է կալանքի տակ…   Կրկին բարձրացնում եմ նույն հարցը. ի՞նչ եղան Հայկի մասնակցությամբ խոստացված տեսանյութերը, չկան չէ՞, բա Հայկին կալանքի տանելուց հույսներդ ինչի՞ վրա էիք դրել, երեք մատնիչների՞…ասել ու էլի կրկնում եմ՝ մատնիչների տեղը բանտն է, որին այլընտրանք չկա… […]

Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում. Տիգրան Աբրահամյան

Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։   «Հատկապես, եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։   Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների […]

Արման Բաբաջանյանը պարտավորվել է հրապարակային ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից

Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»։ Այս մասին տելագրամի իր ալիքում հայտնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին

Քիչ առաջ բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից, այս մասին հայտնում են հեռուստաընկերությունից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։ Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի