13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ԱԳ փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործեցին արտաքին գործերի նախարարության շենք։ Պատգամավորները հանդիպեցին ՀՀԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։ Նրանք խնդրեցին, որպեսզի փոխնախարարը պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը։ Նշենք, որ փոխնախարար Սաֆարյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով […]

Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե Հակոբյան

Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից, անկեղծ ասած, ավելին չէի սպասում։ Տպավորություն է, որ շուտով, միևնույն է, պետք է սպասենք այն բոլոր կետերի իրագործմանը, որոնք այսօր քննարկվում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ «Այս հայտարարության մեջ ի նպաստ մեզ որևէ բան չկար։ Հակառակը՝ խոսվում է […]

Ավետիք Չալաբյանի կոչը՝ քրեակատարողական հիմնարկից

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպել է Ավետիք Չալաբյանին: «Ոգին տեղն է, կամքն` ամուր»,– փոխանցում են խմբի անդամները՝ նշելով, որ Ավետիք Չալաբյանը խնդրել է ընկերներին և համախոհներին փոխանցել իր խոսքերը, որը ներկայացնում ենք ստորև՝   «Սա պայքար է՝ հայ մնալու համար Սիրելի՛ հայրենակիցներ   շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն […]

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը

Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։ Վարչապետի անվտանգության աշխատակիցները, սակայն, թույլ չտվեցին նրանց մուտք գործել միջոցառման անցկացման սրահ՝ նշելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներում։ Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։ Ընդդիմադիր պատգամավորները անգլերենով գոռում էին՝ «Ամոթ»։

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ […]

«Ի՞նչ դատարան, էս ի՞նչ է խոսում, խի՞ Նիկոլին չեք կալանավորում, 5 հազար երեխու է սպանել». զոված զինվորների ծնողները հունից դուրս եկան ՔԿ պաշտոնյայի խոսքերից հետո

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հանդիպեց զոհված զինվորների ծնողների հետ, որոնք ակցիա են անում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նա ասաց, որ 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հայրը ձերբակալվել է, քանի որ բարձրաստիճան սպայի օրինական պահանջը չի կատարել։ Վարդանյանը նշեց, որ Գալեյանը կունենա փաստաբաններ, որոնք […]

Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման. Դատախազություն

Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք  է տալիս, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի: Մասնավորապես՝ միջնորդության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի