02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում. Տիգրան Աբրահամյան

Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
 
«Հատկապես, եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։
 
Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում։
 
Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսում է, բայց դեռ պարզ չէ, թե երբ գործի կդրվեն ռուսական հակազդման միջոցները։
Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենան այս ու մնացած երևույթները։
 
Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը՝ ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։
 
Համենայն դեպս, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում», – գրել է պատգամավորը։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ